Ձեռագրատուն, սրահ կամ սենյակ, որտեղ պահվում են հին և միջնադարյան ձեռագիր մատյաններ։

Ձեռագրատուններ կան աշխարհի մի շարք խոշոր գրադարաններում, ուսումնական հաստատություններում, առանձին անհատների հավաքածուներում են։ Երբեմն ձեռագրատուն լինում է գիտահետազոտական հատուկ հիմնարկի գլխավոր մասը, ինչպես, օրինակ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Հին և միջնադարյան Հայաստանի գրադարանները միաժամանակ ձեռագրատներ էին։ Կային ժայռափոր ձեռագրատներ։ 15-16-րդ դարերից գրադարաններում ձեռագիր մատյանների հետ պահվում էին նաև տպագիր գրքեր։ Ավելի ուշ խոշոր գրադարաններում ձեռագրերն առանձնացվեցին և սկսեցին պահվել ձեռագրատներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 696 CC-BY-SA-icon-80x15.png