Հրվոյե Հորվաթ (խորվ.՝ Hrvoje Horvat, 22 մայիսի, 1946, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն), հավսլավացի խորվաթ հանդբոլիստ։ 1972 թվականին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ Հայտնի է դարձել «Ցվեբա» (խորվ.՝ Cveba) կեղծանունով[1]։

Հորվաթ Հրվոյե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Hrvoje Horvat
Մականուն(ներ)՝Cveba
Ազգություն՝խորվաթ
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝Flag of Croatia.svg Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 22, 1946 (75 տարեկան)
Ծննդավայր՝Բելովար, ՀՍՖՀ

Մարզական կարիերաԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Հրվոյե Հորվաթը 13 տարեկան հասակում սկսել է խաղալ Բելովարի «Պարտիզան». 1959-1962 թվականներին նա հանդես է եկել «Պարտիզան» ակումբի պատանեկան թիմում, իսկ 1962 թվականից մինչև 1972 թվականը՝ մեծծահասակների թիմում, որի կազմում յոթ անգամ դարձել է Հարավսլավիայի չեմպիոն (1967, 1968, 1970, 1971, 1972, 1977, 1979), երկու անգամ հաղթել է Հարավսլավիայի գավաթի առաջնություններում (1968, 1976), իսկ 1972 թվականին հաղթել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությունում։ 1975/1976 մրցաշրջանում Հրվոյե Հորվաթը հավաքել է միջինը 12,2 միավոր մեկ խաղում։ 1979 թվականին նա տեղափոխվել է Գերմանիայի առաջնության «Միլբերտսխոֆեն» ակումբ։ Հաջորդ տարի նա տեղափոխվել է «Շվաբինգ» ակումբ, իսկ երեք տարի անց՝ 1982/1983 մրցաշրջանի վերջանալուց հետո, ավարտել է խաղացող կարիերան։

ՀավաքականումԽմբագրել

Հրվոյե Հորվաթը հանդես է եկել Հարավսլավիայի տղամարդկանց հանդբոլի հավաքականում՝ նրա կազմում մասնակցելով ռեկորդային 231 խաղի։ 1972 թվականին հավաքականի կազմում նա մասնակցել է Մյունխենում անցկացվող Օլիմպական խաղերին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ 1976 թվականին Մոնրեալում անցկացվող Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հորվաթ Հրվոյեն եղել է Հարավսլավիայի օլիմպիական հավաքականի դրոշակակիրը (այդ խաղերում Հարավսլավիայի հավաքականն զբաղեցրել է հինգերորդ տեղը)։ 1970 և 1974 թվականներին Հրվոյե Հորվաթն արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալների։

ՄարզչականԽմբագրել

Գերմանիայում Հրվոյե Հորվաթն աշխատել է որպես մարզիչ՝ գլխավորելով մի շարք ակումբներ. մինչև 1993 թվականը նա եղել է «Գումմերսբախ» ակումբի, 1993-1997 թվականներին՝ «Այտրա» ակումբի, 1997-1999 թվականներին՝ «Վիլշտետ» ակումբի, իսկ 1999-2003 թվականներին՝ «Մելզունգեն» ակումբի մարզիչը։ 2005 թվականին նա դարձել է «2000 Կոբուրգ» ակումբի մարզիչ. նրա շնորհիվ ակումբը դուրս է եկել երկրորդ լիգա։ 2013 թվականից Հրվոյե Հորվաթը գլխավորում է Խորվաթիայի «Դուբրավա» ակումբը։

Անձնական կյանքԽմբագրել

Հրվոյե Հորվաթը սովորել է Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՚: Հրվոյե և Դունյա Հորվաթներն ունեն երկու դուստր՝ Յասենկան ու Վանյան, և մեկ որդի՝ Հրվոյեն։ Յասենկան ամուսնացած է եղել հանդբոլիստ Իզտոկ Պուցի հետ, ով ամենահայտնի խաղացողներից մեկն է հանդբոլի պատմության մեջ[2]։ Հորվաթ Հրվոյեն ապրում և աշխատում է Կորբուգում։

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  • Հարավսլավիայի չեմպիոն - 1967, 1968, 1970, 1971, 1972, 1977, 1979
  • Հարավսլավիայի գավաթի առաջնության հաղթող - 1968, 1976
  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնության հաղթող - 1972

ՀավաքականումԽմբագրել

  • Օլիմպիական չեմպիոն - 1972
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 1970, 1974

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Cveba Horvat sagt "DANKE!"»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-12-ին։ Վերցված է 2016-04-15 
  2. Marjan Beloševič (հոկտեմբերի 27, 2011)։ «"Moj oče je bil najboljši oče na svetu," je dejal Borut Puc!»։ tenisportal.si (սլովեներեն)։ Վերցված է նոյեմբերի 20, 2011 

Արտաքին հղումներԽմբագրել