Հրեա երեխաների թանգարան

Հրեա երեխաների թանգարան (անգլ.՝ Jewish Children's Museum) հրեաների թեմայով երեխաների ամենամեծ թանգարանն ԱՄՆ-ում։ Այն նպատակ ունի բոլոր կրոների և տարբեր նախապատմություն ունեցող երեխաների համար ապահովել տեղեկատվություն հրեական ժառանգության մասին` քաջալերելով հանդուրժողականություն և փոխըմբռնում։ Մշտական հավաքածուն նպատակ ունի լինել ինչպես կրթական, այնպես էլ` զվարճալի երեխաների համար, հաճախ ներգրավելով նաև ինտերակտիվ մուլտիմեդիա։ Օրինակ, տանիքում տեղակայված գոլֆի փոքրիկ դաշտի յուրաքանչյուր անցքը ներկայացնում է հրեական պատմության մի փուլ։

Հրեա երեխաների թանգարան
Տեսակհրեական թանգարան և մանկական թանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունEastern Parkway?
Հասցե792 Eastern Pkwy, Brooklyn
Հիմնադրվել է2004[1]
Կայքjcm.museum(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը գտնվում է Չաբադ Լյուբավիթչի Հասիդական հուդայականության համայնքում, Քրոուն Հեիթսում, Բրուքլինում (Նյու Յորք)։ Կառուցվել է ճարտարապետ Սթիվ Վիկովսկու կողմից և բացվել է 2004 թվականին։ 2005 թվականին թանգարանը եղել է Նյու Յորք քաղաքի արվեստի և սոցիալական ծառայությունների այն 406 ինստիտուտների ցանկի մեջ, որոնք Քարնեգի ընկերության կողմից ստացել են 20 միլիոն դրամաշնորհի մի մասը, որը հնարավոր է դարձել Նյու Յորք քաղաքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի շնորհիվ[2]։

Պատմություն

խմբագրել

Ի պատասխան Քրոուն Հեիթսի 1991 թվականի տխրահռչակ երթի և 1994 թվականի 16-ամյա հրեա աշակերտ Արի Հալբերսթամի` Բրուքլինյան կամրջի վրա ահաբեկչական սպանության[3], թանգարանը կառուցվել է` սովորեցնելու տեղացի երեխաներին ավելի լավ հասկանալ իրենց հարևաններին։

Թանգարանի ցուցադրությունը կազմելիս օգտագործվել են տարբեր կրոնական և աշխարհիկ ուղեցույցներ, և վերջին խոսքն ասվել է թանգարանի ուղղափառ տնօրինության կողմից։

Համայնքային ակտիվիստ Դևորահ Հալբերսթամը` Արիի մայրը, կարևոր դեր է խաղացել թանգարանի ստեղծման գործում։ Թանգարանը պաշտոնապես նվիրված է Արիի հիշատակին[4]։

Թանգարանի առջևի մասում ցուցադրվում է երեխաների նկարների հսկա կոլաժ։ Հեռվից նայելիս նկարների կոլաժը ստեղծում է մի երեխայի պատկեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.jcm.museum/inTheNews.asp?ID=248
  2. NY Times article. Carnegie Corporation Article Արխիվացված Մարտ 10, 2008 Wayback Machine.
  3. The Justice Department formally classified the incident as an act of terrorism.[1]
  4. [2] "Devorah Halberstam Honored at Director’s Community Leadership Award Ceremony at FBI New York", December 10, 2009.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեա երեխաների թանգարան» հոդվածին։