Հրեահռոմեական պատերազմներ

Հրեահռոմեական պատերազմները եղել են Արևելյան Միջերկրականի հրեաների մի շարք լայնածավալ ապսամբություններ Հռոմեական Կայսրության դեմ մ.թ. 66-րդ և 136-րդ դարերի միջև։ Մինչդեռ Առաջին հրեահռոմեական պատերազմը /մ.թ. 66-73 / և Բար Կոքբայի ապսամբությունը /մ.թ. 132-136/ եղել են ազգայնական ապստամբություններ, որոնք փորձում էին վերականգնել անկախ Հուդայական պետությունը, Քիթոսի պատերազմը եղել էր ավելի շատ էթնիկական-կրոնական հակամարտություն, որը հիմնականում անցկացվում էր Հուդայական նահանգից դուրս։ Այսպիսով, մի շարք աղբյուրներ օգտագործում են հրեահռոմեական պատերազմներ եզրույթը` նշելու համար միայն առաջին հրեահռոմեական պատերազմը /մ.թ. 66-73/ և Բար Կոքբայի ապստամբությունը /մ.թ. 132 – 135/, մինչդեռ ուրիշները ներառում են Կիթոսի պատերազմը /մ.թ.ա. 115 – 117/` իբրև հրեահռոմեական պատերազմներից մեկը։ Հրեահռոմեական պատերազմները կարևոր ազդեցություն են ունեցել հրեաների վրա` Արևելյան Միջերկրականի հիմնական բնակչությունից դարձնելով իրենց հետապնդվող փոքրամասնություն։ Հրեահռոմեական պատերազմները հաճախակի մեջբերվում են իբրև աղետ հրեական հասարակության համար։ Այդ իրադարձությունները նաև մեծ ներգործություն են ունեցել Հուդայականության վրա, նրենից հետո, երբ Երկրորդ Տաճարի Հուդայականության կենտրոնական պաշտամունքի վայրը` Երուսաղեմի երկրորդ տաճարը քանդվել էր Տիտղոսի զորքերի կողմից։ Թեպետ իրենք որոշակի ինքնավարություն են ունեցել Գալիլեայում մինչև 4-րդ դարը, ինչպիսիք են Յամնիայի հյուպատոսը /կամ Յավնեն/ և ավելի շուտ սահմանափակ հաջողություն կարճաժամկետ Երուսաղեմում Սասանյան հրեական ինքնավարության հռչակման ժամանակ մ.թ. 614-617, Հարավային Լեվանտի մասերում հրեական գերիշխանությունը վերականգնվեց միայն 20-րդ դարի կեսերին` մ.թ. 1948-ին հիմնվելով Իսրայելի ժամանակակից պետությունը։ 

Հաջորդականություն խմբագրել

Հրեահռոմեական պատերազմները ներառում են հետևյալը`

  • Առաջին հրեահռոմեական պատերազմ /մ.թ. 66-73/, որը նաև կոչվում էր Առաջին հրեական ապստամբություն կամ Մեծ հրեական ապստամբություն, որը սկսվում էր մ.թ. 66-ից 67թ.-ին Գալիլեայի անկման, Երուսաղեմի վերացման միջոցով, Ֆիսկուս Ջուդակուսի մ.թ.ա. 70-ից, և վերջապե` մ.թ. 73-ին Մասադայի անկմամբ։
  • Քիթոսի պատերազմը /մ.թ. 115-117/, որը հայտնի է իբրև “Ելքի ապստամբությունը” և երբեմն կոչվում է Երկրորդ հրեահռոմեական պատերազմ։
  • Բար Քոքբայի ապստամբություն /մ.թ. 132-136/, որը նաև կոչվում էր Երկրորդ Հրեահռոմեական պատերազմ /երբ Քիթոսի Պատերազմը չեն հաշվում/ կամ Երրորդ /երբ Քիթոսի պատերազմը հաշվում են/։

Պատմություն խմբագրել

Արևելյան Միջերկրականում աճող հռոմեական գերիշխանությանը հետևելով Հերոդյան տոհմի թագավորությունը պաշտոնապես միացվել էր Հռոմեական Կայսրությանը մ.թ. 6-րդ թվականին՝ ստեղծելով Հռոմեական Հուդա։ Հուդային երրորդության տեղափոխումը Հռոմեական նահանգ անմիջապես մեծ լարվածություն առաջացրեց և Գալիլիայի Հուդայի կողմից դաստիարակված հրեաները պատասխան տվեցին Քվրիրնիուսի ցենզւսին։

Թեպետ սկզբից այն խաղաղ էր /7-ից մինչև 26- րդ թվականներին այն համեմատաբար հանգիստ էր/ նահանգը շարունակում էր խնդիրների աղբյուր լինել Կալիգուլա կայսրի օրոք /մ.թ. 37-ից հետո/։ Կայսրության արևելքում լարվածությունների պատճառները բարդ էին, ներառյալ` հունական մշակույթի, հռոմեական օրենքի տարածումն ու Կայսրության մեջ հրեաների իրավունքները։ Կալիգուլան չէր վստահում Հռոմեական Եգիպտոսի պրեֆեկտին` Աուլուս Ավիլիուս Ֆլակուսին։ Ֆլակուսը հանդուրժողական է եղել Թիբերիուսի հանդեպ, թաքուն հանդես էր գալիս Կալիգուլայի մոր դեմ և կապեր ուներ եգիպտական անջատողականների հետ։ Մ.թ. 38-ին Կալիգուլան ուղարկում է Ագրիպային Ալեքսանդրիա, առանց հայտարարելու` Ֆլակուսին ստուգելու համար։ Ըստ Փիլոյի, այդ այցելությունը ջերմորեն էր ընդունվել հույն բնակչության կողմից, ով Ագրիպային համարում էր հրեաների թագավորը։ Ֆլակուսը փորձում էր հաճոյացնել և հույն բնակչությանը, և Կալիգուլային` տեղադրելով կայսրի արձանները հրեական սինագոգներում։ Արդյունքում էքստենսիվ կրոնական ապստամբությունները քանդել են քաղաքը։ Կալիգուլան պատասխանեց հանելով Ֆլակուսին իր դիրքից և սպանելով իրեն։ Մ.թ. 39-ին Ագրիպան մեղադրեց Հերոդ Անտիպային` Գալիլեայի ու Պերեայի տետրարխին հռոմեական կառավարման դեմ ապստամբություն ծրագրելու համար` Պարտիայի օգնությամբ։ Հերոդ Անտիպասը խոստովանեց և Կալիգուլան աքսորեց իրեն։ Ագրիպային պարգևատրվել են իր տարածքները։

40 մ.թ. կրկին ապստամբություններ են բարձրանում Ալեքսանդրիայում հրեաների ու հույների միջև։ Հրեաներին մեղադրում էին կայսրին չպաշտելու մեջ։ Վեճեր են առաջացել նաև Ջամնիա քաղաքում։ Հրեաները կառուցել են կավե խորան և քանդել այն։ Ի պատասխան, Կալիգուլան պատվիրեց կանգնեցնել իր արձանը Երուսաղեմի տաճարում` մի պահանջ, որը բախվում էր հրեաների միաստվածությանը։ Այս կապակցությամբ, Փիլոն գրում էր, որ Կալիգուլան “հրեաներին վերաբերվում էր ամենամեծ կասկածանքով, քանի որ իրենք միակն էին, ում ցանկությունները իր ցանկություններին հակառակ էին”։ Հռոմեական Սիրիայի կառավարիչ Պուբլիուս Պետրոնիուսը, վախեցնելով, որ եթե հրամանն իրականացվի, սկսվելու է քաղաքացիական պատերազմ, երկարաձգեց կատարումը մոտ մեկ տարի։ Ագրիպան վերջապես համոզեց Կալիգուլային չեղյալ համարել հրամանը։ Սակայն, միայն Կալիգուլայի մահը հռոմեացի գաղթականների ձեռքերում մ.թ. 41-ին կանխարգելեց Հուդայում լայնամասշտաբ պատերազմը, որը կարող էր տարածվել ողջ Արևելյան Հռոմեական Կայսրությամբ։

Կալիգուլայի մահը լարվածությունն ամբողջովին չդադարեցրեց և մ.թ. 46-ին երկու եղբայրներ` Հակոբի և Սիմոնի կողմից առաջնորդվող ապտամբությունը սկսվեց Հուդա նահանգում։ Ապստամբությունը, հիմնականում Գալիլեայում, սկսեց անկարգ կերպով, մինչդեռ դրա գագաթնակետը մ.թ. 48-ին արագ ճնշվեց հռոմեական իշխանությունների կողմից։ Սիմոնին ու Հակոբին սպանել են։

Պատմություն խմբագրել

Առաջին Հրեահռոմեական պատերազմ խմբագրել

Առաջին Հրեահռոմեական պատերազմը սկսվեց մ.թ. 66-ին, առաջանալով հույների ու հրեաների կրոնական լարվածությունից, և ավելի ուշ տարածվելով հակահարկային բողոքների պատճառով և հռոմեացի քաղաքացիների շարքում հարձակումներով։ Ի պատասխան Երկրորդ Հրեական Տաճարի հռոմեացիների կողմից ոչնչացմանն ու Երուսաղեմում մինչև 6.000 հրեաների նահատակմանը, սկսվեց լայնամասշտաբ ապստամբություն։ Հուդայում հռոմեական ռազմական կայազորը արագ շրջվեց դեպի ապստամբները, մինչդեռ հռոմեամետ թագավոր Ագրիպա 2-րդը` հռոմեացի պաշտոնյաների հետ միասին լցվեցին Երուսաղեմ։ Երբ պարզ դարձավ, որ ապստամբությունը վերահսկողությունից դուրս է գալիս, Ցեստիուս Գալիսը` Սիրիայի լեգատը, բերեց սիրիական զորք, որը հիմնված էր 12-րդ Ֆուլմինատում և զինեց զորքերը` կարգուկանոնը վերականգնելու և ապստամբությունը ճնշելու համար։

Չնայած սկզբնական հաջողությունների` սիրիական զորքին հաղթեցին հրեա ապստամբները Բեթ Հորոնի կռվի ժամանակ` 6.000 հռոմեացիների զոհով և Լեգիո աքվիլայի կորստով` ի պատասխան ցնցող հռոմեական առաջնորդությանը։

Այնուհետև փորձառու գեներալ Վեսպասիանին հանձնարարվել էր տապալել Հուդա նահանգի ապստամբությունը։ Իր որդին Տիտը նշանակվել էր երկրորդ հրամանատար։ Վեսպասիանին տվել էին չորս լեգիոններ և իրեն օգնում էին Ագրիպա 2-րդ թագավորի ուժերը։ Մ.թ. 67-ին նա գրավեց Գալիլեան։ Խուսափելով անմիջական հարձակում կատարելուց Երուսաղեմի ուժեղացված քաղաքի վրա, որտեղ կուտակված էր ապստամբների հիմնական ուժերը, Տիտուսի ուժերը արշավանք են սկսել` վերացնելու համար ապստամբների տեկերն ու պատժելու բնակչությունը։ Մի քանի ամիսների ընթացքում Վեսպասիանն ու Տիտուսը գրավեցին հիմնական հրեական կետերը Գալիլեայում և վերջապես հաղթեցին Յոթափապատ` Յոզեֆ բեն Մաթիթայահույի հրամանատարությամբ, 47 օրվա պայքարից հետո։ Այդ ժամանակ Երուսաղեմում Սիկարիի առաջնորդ Մենահեմը փորձ է կատարում վերահսկողություն սահմանել քաղաքի նկատմամբ, որն անհաջող է ավարտվում, և իրեն սպանում են։ Գյուղացիների առաջնորդ Սիմոն Բար-Գիորային արտաքսում են քաղաքից նոր չափավոր հուդայական կառավարության կողմից և Անանուս բեն Անանուսը սկսում է վերստին ուժեղացնել քաղաքը։

Գալիլեայից եկած Զելոթի ապստամբներն ու հազարավոր փախստականներ մուտք են գործում Հուդա, ստեղծելով քաղաքական ուժ Երուսաղեմում։ Զելոթին սկզբից փակեցին Տաճարում։ Այնուամենայնիվ, հիմնական սադուկյան երուսաղեմցիների և հիմնականում հյուսիսային ապստամբության Զելոթի կողմնակիցների միջև` Ջոն Գիսկալայի և Էլիզան բեն Սիմոնի հրամանատարությամբ ակնհայտ են դարձել։ Էդոմիթների հետ մտնելով քաղաքն ու պայքարելով Զելոթների կողմից, Անանուս բեն Անանուսին սպանել են և իր ուժերը դաժան պատահականություններ ապրեցին։ Սիմոն Բար Գիորան, ով հրամանատար էր հանդիսանում 15.000 զորքի, այնուհետև հրավիրվեց Երուսաղեմ սադուկյան առաջնորդների կողմից` զելոթների դեմ կանգնելու համար, և արագ վերահսկողություն սահմանեց քաղաքի մեծամասնության նկատմամբ։ Բար Գիորայի, Ջոն և Էլազարի միջև դաժան կռիվները շարունակվեցին մ.թ. 69 թվականի ընթացքում։

Մի շարք ռազմական գործողություններից հետո, որոնք վերաբերվում են Հռոմում քաղաքացիական պատերազմին ու քաղաքական անհանգստությանը, Վեսպասիանը վերադարձավ Հռոմ և ընդունվեց իբրև նոր Կայսր մ.թ. 69-ին։ Վեսպասիանոսի ժամանման հետ, Տիտոսը տեղափոխեց ապստամբների դիմադրողության կենտրոնը դեպի Երուսաղեմ մ.թ. 70-ի սկզբում։ Մինչդեռ Երուսաղեմի առաջին երկրորդ պատերը քանդվել են երեք շաբաթների ընթացքում, հռոմեական զորքը չքանդեց երրորդն ու ամենահաստ պատը։ Հետևելով դաժան յոթամյա պայքարը, որի ժամանակ Զելոթը վառեց քաղաքի ողջ սննդի մատակարարումը` “մինչև վերջ պայքարելու համար”, հռոմեացիներին վերջապես հաջողվեց ջարդել թուլացած հրեական ուժերը մ.թ. 70-ի ամռանը։ Երուսաղեմի անկումից հետո, Տիտուսը լքեց Հռոմը, մինչդեռ Լեգիոն 10-րդ Ֆրեթենսիսը ավելի ուշ պարտվեց մնացած հրեաներին, ավարտելով Մասադայում հռոմեական արշավանքը մ.թ. 73/74-ին։

Քիթոսի պատերազմը խմբագրել

Քիթոսի պատերազմը /մ.թ. 115-117/ նաև հայտնի էր իբրև mered ha'galuyot կամ mered ha'tfutzot /ելքի ապստամբություն/` դա անուն է, որը տրվել էր երկրորդ հրեահռոմեական պատերազմին։ Քիթոսի պատերազմը բաղկացած է սփուռքի հրեաների մեծ ապստամբություններից Սիրենայում /Սիրենայկայում/, Կիպրոսում, Մեսոպոտամիայում և Եգիպտոսում, որոնք դուրս են եկել վերահսկողությունից, առաջացնելով հռոմեական քաղաքացիների և ուրիշների լայնածավալ սպանություններ /200.000 Սիրենայում, 240.000 Կիպրոսում, ըստ Կասիուս Դիոյի/ հրեա ապստամբների կողմից։ Ապստամբները վերջնականապես ջախջախվել են հռոմեական ռազմական ուժերի կողմից, հիմնականում հռոմեացի գեներալ Լուցիուս Քվենտիսի կողմից, ում անունը հետագայում տվեց հակամարտության անունը, իբրև` “Քիթոս”, որը Քվենտուս հետագա կրճատումն է։

Բար Քոքբայի Ապստամբություն խմբագրել

Բար Քոքբայի ապստամբությունը /մ.թ. 132 – 136/ /հրեաերեն ‎‎ կամ mered bar kokhba/ եղել էր երրորդ հիմնական հրեական ապստամբությունը Հուդայի նահանգում և Արևելյան Միջերկրական ծովի ափում Հռոմեական կայսրության դեմ և հրեահռոմեական պատերազմներից վերջինը։ Սիմոն բար Քոքբան` ապստամբության հրամանատարը, հայտարարվել էր Մեսիա, հերոսական կերպար, ով կարող էր վերականգնել Իսրաելը։ Ապստամբությունը հռչակեց Իսրաելի անկախ պետություն Հուդայի մասերում մոտ երկու տարվա ընթացքում, սակայն հռոմեական բանակը, որը բաղկացած էր վեց ամբողջական լեգիոններից, վերջապես ջաջախեց այն։ Այնուհետև հռոմեացիները քշել են հրեաներից Երուսաղեմից, թույլ տալով միայն այցելել Թիշա բ’Ավը։ Թեպետ հրեա քրիստոնյաները խաչեցին Քրիստոսին իբրև Մեսիա և չէին աջակցում Բար Քոքբային, իրենց աքսորեցին Երուսաղեմից` մնացած հրեաների հետ միասին։ Պատերազմն ու դրա հետևանքները օգնեցին տարանջատել քրիստոնեությունն իբրև կրոն, որը տարբերվում է հուդայականությունից։ Ապստամբությունը նաև հայտնի է իբրև Երրորդ հրեահռոմեական պատերազմ կամ Երրորդ հրեական ապստամբություն, մինչդեռ որոշ պատմաբաններ այն անվանում են Երկրորդ հրեական ապստամբություն, չհաշվելով մ.թ. 115-117 Քիթոսի պատերազմը։

Հետագա ընթացքը խմբագրել

Հրեա ապստամբության պաշտպանությունը փոխեց հրեական սփյուռքը, քանի որ հրեա ապստամբներից շատերը վաճառվեցին իբրև ստրուկներ։ Մինչև Վեսպասիանի ժամանումը, Ֆարիսյան սագան ու Ռաբի Յոհանան բեն Զաքան ձեռք են բերել թույլտվություն Յավնում Հուդայական դպրոց հիմնելու համար։ Զաքային աքսորվեց Երուսաղեմից դագաղի մեջ իր աշակերտների կողմից։ Այս դպրոցը հետագայում դարձավ Թալմուդյան ուսմունքի հիմնական կենտրոնը։

Հադրյան /կայսրը մ.թ.117-138/ փորձեց արմատախիլ անել հուդայականությունը, որը նա տեսնում էր իբրև շարունակական ապստամբությունների պատճառ։ Նա արգելեց Թորան և Հրեական օրացույցը և սպանեց հուդայական գիտնականներին։ Սրբազան գրքերը ծիսական կերպով թաղված էին Տաճարի լեռան վրա։ Նախկին Տաճարում նա տեղադրեց երկու արձան` մեկը Յուպիտերի, մյուսը` իր։ Փորձելով ոչնչացնել Հուդայի կամ Հին Իսրաելի հիշողությունը, նա ջնջեց այդ անվանումը քարտեզից և փոխարինեց այն Սիրիա Պաղեստինով, փոխարինելով նախկին եզրույթները, ինչպիսին էր Հուդան։ Նմանապես, նա վերահաստատեց Երուսաղեմը, այս անգամ իբրև հռոմեական Էլիա Կապիտալինա քաղաք և հրեաներին արգելվեց մուտք գործել քաղաքը, բացի Թիշա բ’Ավի առաջին օրը։

Ռաբինյան հուդայականությունը դարձավ կրոն, որը կենտրոնանում էր սինագոգների շուրջ, և հրեաներն իրենք ցրվեցին հռոմեական աշխարհով մեկ և դրանից դուրս։ Վերացնելով Երուսաղեմը, հրեական մշակույթի կարևոր կենտրոնները, որոնք զարգացած էին Գալիլեա և Բաբիլոնիա շրջաններում և Թալմուդի վրա աշխատանքը շարունակվեց այդ վայրերում։

Առաջին հրեահռոմեական պատերազմի շնորհիվ, Երկրորդ Տաճարի քայքայումը տեղի ունեցավ գլխավոր ժամանակ կրոնական առաջնորդության վերափոխման ընթացքում, առաջացնելով հուդայականության դեմքի փոփոխությունը։ Երկրորդ տաճարը ծառայում էր իբրև կենտրոնացված վայր, որոնցից կառավարող խմբերը` Էսեները, սադուկցիները և ֆարիսեյները պահպանեցին հուդայականությունը։

Տաճարի ոչնչացմամբ, որն ուղեկցվել էր Բար Քոչբայի ապստամբությամբ, գլխավոր կառավարող կրոնական խմբերից երկուսը կորցրեցին իրենց իշխանությունը։ Սադուկցիները, ովքեր եղել են հոգևորականներ, անմիջապես կորցրեցին իրենց կենտրոնացված իշխանության աղբյուրը, էսեները, ովքեր ռազմական առաջնորդներ էին, մեծ մասամբ սպանվել են։ Դրա շնորհիվ, ողջ իշխանության հետ մնացած միակ խումբը փարիսեցիներն էին, ովքեր եղել են ռաբիյական խմբեր։ Ռաբիյական խմբերի իշխանությունը չէր ծագում տաճարից կամ ռազմական ուժից, ինչը թույլ տվեց, որպեսզի իրենց իշխանությունը տարածվի տարբեր համայնքների սինագոգներում։ Դա փոխեց այն ձևը, որով հուդայականությունը ամեն օր կիրառվում է, ինչը ներառեց փոփոխություն կենդանիներին զոհաբերելուց` մինչև աստծուն փառաբանելու համար աղոթելը։