Հրեական գերեզմանոց (Շտիպ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրեական գերեզմանոց (այլ կիրառումներ)
Շտիպի հրեական գերեզմանոց (մակեդոներեն՝ Еврејски гробишта во Штип), Մակեդոնիայի հրեական համայնքի համար նախատեսված նախկինում գործող գերեզմանատուն, որը տեղակայված է եղել Շտիպ քաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Մինչ օրս հայտնի չէ այն հանգամանքը, թե արդյոք մշտապես գերեզմանոցը գտնվել են նույն տեղում։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածից մեզ հասած ոչ մի վկայություն չի պահպանվել։ Սրբագրությունները ևս բացակայում են։
Շտիպի հրեական գերեզմանոց | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | գերեզմանոց |
Տեղագրություն | ![]() |
Երկիր | Մակեդոնիայի Հանրապետություն |
Առաջին հիշատակում | անհայտ |
Փակված է | 1943 թվական |
Ազգային կազմ | Հրեական |
Կրոնական կազմ | հուդայականություն |
Ժառանգության կարգավիճակ | պատմամշակութային հուշարձան |
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում առանցքի դաշինքին հարող բուլղարները Մակեդոնիայի Հանրապետության մերօրյա տարածքը բռնազավթելիս քանդում են հրեական գերեզմանոցը և այդ քարերի օգնությամբ Շտիպից 2 կիլոմետր հեռավորության վրա կառուցում են լողավազան։
Պատերազմի ավարտից և Հոլոքոստի դատապարտումից հետո ցեղասպանության վերապրածներից մեկի նախաձեռնությամբ Շտիպում կառուցվում է «Իսակ Կիոն» անունը կրող հուշակոթող, որի այցելուներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում աշխարհամարտի տարիներին Մակեդոնիայի տարածքում ֆաշիստական ագրեսիայի զոհ դարձած հրեաների հիշատակին։
2009 թվականին Շտիպի թանգարանը սկսում է հրեական գերեզմանոցի վերակառուցողական աշխատանքները։ Թանգարանի տնօրեն Զորան Չիտկուշևի խոսքերով գերեզմանատունը թարմացնելու և պահպանելու ծրագրեր նախկինում ևս եղել են։ Ծրագիրը ֆինանսավորում է Մակեդոնիայի Հանրապետության կառավարությունը, մշակույթի նախարարությունը և մշակութային ժառանգության պահպանման գրասենյակը[1] ։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Плима и слом; Жени, Лебл; Фонд на Холокаустот на Евреите од Македонија; ISBN 978-608-65129-6-5; Скопје, ноември 2013 година.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Реконструкција на Еврејските гробишта». Вечер. Вечер Прес. 1 септември 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 14 ноември 2014-ին.