Հրեական գերեզմանոց (Սկոպյե)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրեական գերեզմանոց (այլ կիրառումներ)

Սկոպյեի հրեական գերեզմանոց (մակեդոներեն՝ Еврејски гробишта во Скопје), Մակեդոնիայի հրեական համայնքի համար նախատեսված նախկինում գործող գերեզմանատուն, որը տեղակայված է եղել Սկոպյեի Դոլվո Վոդնո արվարձանում։ Հրեական գերեզմանատունն ունեցել է մոնումենտալ տեսք՝ զարդարված հուշարձաններով և պատմամշակութային կոթողներով։ Ժակ Կոնֆինոն մի անգամ գերեզմանոց այցելելիս նկատել է մուտքի մոտ գտնվող մարմարե ցուցատախտակ, որի վրա գրված է այն մասին, որ գերեզմանատունը շուրջ 5 դարվա պատմություն ունի։ Այնուամենայնիվ, գերեզմանաքարերի վրա սրբագրությունները բացակայում են։ Հետազոտողների կարծիքով ժամանակին այստեղ եղել են որոշակի գրվածքներ, որոնք ժամանակի ընթացքում ջրի ներգործմամբ ջնջվել են մարմարյա քարերի վրայից։

Սկոպյեի հրեական գերեզմանոց
Տեսակգերեզմանոց
ՏեղագրությունՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա, Սկոպյե
ԵրկիրՄակեդոնիայի Հանրապետություն
Մասն էՍկոպյեի հրեական թաղամաս
Առաջին հիշատակում16-րդ դար
Փակված է1960 թվական
Ազգային կազմՀրեական
Կրոնական կազմհուդայականություն
Ժառանգության կարգավիճակպատմամշակութային հուշարձան

Եբրայերեն աղբյուրներում հիշատակված են ներկայիս Մակեդոնիայի տարածքում գոյություն ունեցող երկու գերեզմանոցների գոյության մասին (հին գերեզմանոց և նոր գերեզմանոց)։ 16-րդ դարի յոթերորդ տասնամյակում Սկոպյեի քաղաքային ժողովը որոշում է կայացնում առ այն, որ հին գերեզմանոցի տարածքը չի կարող օգտագործվել աղբյուսներ պատրաստելու համար։

Որոշ ժամանակ անց գերեզմանոցն ամբողջովին ապամոնտաժվում է, իսկ Դոլնո Վոդնո գյուղը ներառվում է Սկոպյե քաղաքի մեջ՝ որպես վերջինիս արվարձան։ Սա է պատճառը, որ Սկոպյեի հրեաների մեծ մասին գերեզմանի վայրերն անհայտ են։ 1960 թվականին Սկոպյեի հրեական գլխավոր գերեզմանատունը ներկայացված է եղել մի հուշարձանի տեսքով։ Հուշարձանի առջև խոնարհվելով այցելուներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել ֆաշիստական վարչակարգի օրոք Մակեդոնիայի Հանրապետության ներկայիս տարածքում զոհված հրեաների հիշատակին։ Հուշարձանը զարդարված է եղել հրեական նշաններով, ինչպես նաև եբրայալեզու և մակեդոնալեզու գրվածքներով։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Плима и слом; Жени, Лебл; Фонд на Холокаустот на Евреите од Македонија; ISBN 978-608-65129-6-5; Скопје, ноември 2013 година.