Հրացաններ են ճայթում սրտիս մեջ…

Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից

«Հրացաններ են ճայթյում սրտիս մեջ…», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

«Հրացաններ են ճայթյում սրտիս մեջ…»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել էստույգ հայտնի չէ
ՎիքիդարանՀրացաններ են ճայթում սրտիս մեջ…

Ստեղծման պատմություն խմբագրել

Գրվել է Առաջին համաշխարային պատերազմին նախորդող ամիսներին։ Այդ մասին վկայել է ինքը՝ հեղինակը. «Ինձ համար բնավ զարմանալի բան չկա,-գրել է նա «Կարելի է և ցանկալի հոդվածում»,-բայց թերևս ոմանք զարմանան, եթե ասեմ, որ պատերազմի նախընթաց ամիսներին ես էնքան պարզ էի զգում պատերազմը, որ հատուկ բանաստեղծություն ունեի, մինչև անգամ ուզում էի տպել «Նոր Հոսանք» ամսագրում, բայց ինչ-ինչ պատճառներով անհարմար գտանք։ Ահա նույնիսկ մեկի առաջին տունը, որ հիշողությանս մեջ է դեռ․

Հրացաններ են ճայթում սրտիս մեջ,
Հրացաններ են ճայթում անդադար,
ՈՒ լաց են լինում [անըսփոփ] ու խեղճ
Որբ երեխաներ անթի՜վ, անհամա՜ր…»(տե՛ս Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի VI հատորի 227-228 էջերը)


Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Հովհաննես Թումանյանի ֆոնդ 69-րդ համարում պահվում է մեկ սևագիր ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է 1941 թվականին՝ «Սովետական գրականություն» ամսագրի 12-րդ համարի 38-րդ էջում, այնուհետև՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 522 էջում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջեր 669–670.