Հրավիժակ
Հրավիժակ կամ ժայթքալեզու, Արեգակի մակերևույթին բարձրացող և մագնիսային դաշտով պահվող համեմատաբար սառը (համեմատած արևպսակի հետ) նյութի խիտ կուտակումներ։
Նկարագրություն
խմբագրելՀրավիժակների դիտման հնագույն հիշատակությունը կապված է 1185 թվականի մայիսի 1-ի Արեգակի ամբողջական խավարման հետ։ Հրավիժակների հետազոտությունները սկսվել է 1842 թվականի հուլիսի 8-ի Արեգակի խավարումից հետո, երբ Դոմինիկ Ֆրանսուա Արագոն, Ջորջ Բիդել Էրին և այլ աստղագետներ բաց վարդագույն ելուստներ են նկատել Լուսնի սև սկավառակի շուրջ։ 1868 թվականի օգոստոսի 18-ի Արեգակի խավարման դիտման ժամանակ Պիեռ Ժանսենը անկախ Ջոզեֆ Նորման Լոկիերից հրավիժակների դիտման նոր մեթոդ է կիրառել, բացահայտելով դրանց գազային վիճակը։ Արեգակնային հրավիժակների մասին բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ են ստացվել դանդաղեցված լուսանկարահանման միջոցով այժմ արեգակնային մթնոլորտում տեղի ունեցող գործընթացները դիտվում և հետազոտվում են արբանյակների և տիեզերակայանների օգնությամբ։
Հրավիժակները լավ երևում են Արեգակի ամբողջական խավարման ժամանակ։ Խավարման բացակայության դեպքում հրավիժակները հետազոտվում են հատուկ լուսապատկերային սարքավորումների՝ հրավիժակի լուսապատկերադիտակների[1], ինտերֆենցիոն ֆիլտրերի, արտախավարային կորոնոգրաֆների (Լիոի կորոնոգրաֆ), գունոլորտային հեռադիտակների միջոցով։ Արեգակնային սկավառակի վրա պրոյեկցիայի ժամանակ հրավիժակները նկատելի են սև թելիկների տեսքով։
Գրականություն
խմբագրել- Galsgaard, K.; Longbottom, A.W. (1999). «Formation of solar prominences by flux convergence». Astrophysical Journal. 510: 444. Bibcode:1999ApJ...510..444G. doi:10.1086/306559.
- Low, B.C.; Fong, B.; Fan, Y. (2003). «The mass of a solar quiescent prominence». Astrophysical Journal. 594 (2): 1060. Bibcode:2003ApJ...594.1060L. doi:10.1086/377042.
- Golub, L.; Pasachoff J.M. (1997). The Solar Corona. Cambridge University Press. ISBN 0-521-48535-5.
- Tandberg-Hanssen, Einar (1995). The Nature of Solar Prominences. Dordrecht: Kluwer Acad. ISBN 978-0792333746.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Դրանք հրավիժակների դիտման համար նախատեսված հատուկ լուսապատկերադիտակներ են։ 1970-ականներին այդ սարքավորումները կորցնում են իրենց գիտական նշանակալիությունը