Հրաչյա Կոստիկյան

մատենագետ

Հրաչյա Կյուրեղի Կոստիկյան (օգոստոսի 15, 1915(1915-08-15), Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 6, 1989(1989-08-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրադարանագետ, մատենագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական ինստիտուտի (այժմ՝ Համալսարան) Կուլտուրայի ֆակուլտետի Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի (այժմ՝ Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության) հիմնադիր վարիչ։

Հրաչյա Կոստիկյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1915(1915-08-15)
ԾննդավայրԿարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 6, 1989(1989-08-06) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Հրաչյա Կոստիկյանը ծնվել է 1915 թվականի օգոստոսի 15-ին Կարսի գավառի Գյադուկսաթլմիշ գյուղում։ Հայոց ցեղասպանությունից փրկվելու նպատակով նրանց ընտանիքը հանգրվանել է Ալեքսադրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1933 թվականին ավարտել է Երևանի ֆինասատնտեսագիտական տեխնիկումը և ֆինանսների ժողկոմատի կոլեգիայի որոշմամբ գործուղվել է Մոսկվա ուսումը շարունակելու։ Սակայն քննություններից ուշանալու պատճառով ընդունվել է Գրադարանային ինստիտուտ (այժմ՝ Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ)։ Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Կուրսկի մարզկոմում` որպես լուսբաժնի վարիչի տեղակալ։ Որոշ ժամանակ անց վերադարձել է հայրենիք[1][2]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1938 թվականին Հրաչյա Կոստիկյանը նշանակվում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան գրադարանի (այժմ՝ Հայաստանի ազգային գրադարան) Մատենագիտության բաժնի (այժմ՝ Գրադարանագիտության և մատենագիտության) վարիչ։ Այնուհետև ՀՍՍՀ լուսժողկոմատի գրադարանային բաժնի պետ։ 1940 թվականին նշանակվում է Երևանի ակումբագրադարանային տեխնիկումի տնօրեն` համատեղելով Ալ. Մյասնիկյանի անվան գրադարանի մատենագիտության բաժնի վարիչի պարտականությունների հետ։ 1942 թվականին զորակոչվում է զինվորական ծառայության, սակայն որպես մանակավարժ զորացրվում է և նշանակվում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ութամյա դպրոցի ուսմասվար, որտեղ աշխատում է մինչև 1950 թվականը։ Նույն թվականին ՀՍՍՀ լուսժողկոմատի հրամանով նշանակվում է Ալ. Մյասնիկյանի անվան գրադարանի պահպանության բաժնի վարիչ:1961թվականից նույն գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ։ Այնուհետև նշանակվում է Մինիստրների խորհրդին կից Կուլտուր լուսավորական հիմնարկների գործերի պետական կոմիտեի գրադարանային բաժնի պետ[1][2]։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

1950 թվականից մինչև 1989 թվականը դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Հեռակա մանկավարժական ինստիտուտում, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետում, հանդիսացել Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի հիմնադիր ամբիոնի վարիչը (1969-1980) թվականներ[1][2]։ Դասավանդել է «Մատենագիտության հիմունքներ», «Հայ մատենագիտության պատմություն» առարկաները։

Գիտական գործունեություն խմբագրել

1965 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Սովետահայ մատենագիտության զարգացման ուղիները» թեմայով[1][2]։

Կոչում խմբագրել

1961 թվականին արժանացել է «ՀՍՍՀ վաստակավոր գրադարանավարի» կոչման։

Գրականություն խմբագրել

  • Ղազարյան Ռաֆիկ։ Հրաչյա Կոստիկյան։ Մատենագիտության երախտավորը։ //Հոգևոր հայրենիք; 2005, օգոստոս, թիվ 8, էջ 2։

Մատենագիտություն խմբագրել

Հեղինակած գրքեր խմբագրել

  • Հասարակական-քաղաքական գրականության մատենագիտություն։ Ուս. ձեռ. գրադարանային բաժնի ուսանողների համար։ Եր; Ա.Հ. 1961.- 367 էջ։
  • Մատենագիտության հիմունքները։ Ուս. ձեռ. գրադարանային բաժնի ուսանողների համար; /Խմբ.՝ Ա. Թիրաբյան, Հայկ.ՍՍՀ Կուլտ. մին.; Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարան։ Եր.; Ա.Հ., 1968.- 423 էջ։
  • Մատենագիտության հիմունքները։ Ուս. ձեռ. գրադարանային բաժնի ուսանողների համար; /Խմբ.՝ Ա. Թիրաբյան, Հայկ. ՍՍՀ Կուլտ. մին.; Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գարադարան։ Եր.; Ա.Հ., 1963.- 277 էջ։
  • Մատենագիտություն։ (Ընդհանուր դասընթաց)։ Ուս. մեթոդ. ձեռնարկ գրադարանային բաժնի ուսանողների համար։ /ՀՍՍՀ Լուս. Մին.; Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստ. -Եր.: Ա.Հ., 1978.- 108 էջ։
  • Սովետահայ մատենագիտության զարգացման ուղիները; Խմբ.՝ Հ. Սիլվանյան։ ՀՍՍՀ Կուլտուրայի մին. Ալ. Մյասնիկյանի անվան հանրպետական գրադարան, Եր.; Ա.Հ.,1966.- 212 էջ։

Կազմած գրքեր խմբագրել

  • Տեղեկատու-բիբլիոգրաֆիական աշխատանքը գրադարանում /ՀՍՍՀ Մին. Սովետին կից Կուլտ. լուս. հիմ. գործերի կոմիտե։ - Եր.; Ա.Հ..- 1951.- 95 էջ։
  • Ընդհանուր բիբլիոգրաֆիա։ Ուս. ձեռ.գրադարանային տեխնիկումի ուսանողների համար /Կազմ.՝ Վ. Ն.Դենիսով,Խմբ.՝Հ. Սիլվանյան։ ՀՍՍՀ Կուլտ. Մին.Կուլտ. լուս. հիմ. գործ. վարչ. -Եր.; Ա.Հ, 1957.- 300 էջ։
  • Մանկական գրադարան:Գործնական մեթոդ.ձեռ.մանուկների ընթերցանությունը ղեկավարելու համար/ՀՍՍՀ Կուլտ.մին.:Խնկո-Ապոր անվան հանրապետ.գրադ./Կազմ.՝Ն.Բ. Մեդվեդևա և ուրիշ. -Եր.: Ա.Հ,.1972.-299 էջ։
  • Մանկական գրադարան։ Գործնական մեթոդ.ձեռ. մանուկների ընթերցանությունը ղեկավարելու համար /ՀՍՍՀ Կուլտ.մին.: Խնկո-Ապոր անվան հանրապետ.գրադ. /Կազմ.՝ Մ.Ա. Իժևսկայա։ - Եր.; Ա.Հ, 1960. - 299 էջ։

Առաջաբանի հեղինակ և խմբագիր խմբագրել

Հայ պարբերական մամուլի մատենագիտություն։ (1794-1967)։ Համահավաք ցանկ /Կազմ.՝ Ա.Գ.Կիրակոսյան /ՀՍՍՀ Կուլտ. մին. Ալ Մյասնիկյանի անվան հանր. գրադ.Կոմպեկտավորման բաժին։ Եր.;Ա.Հ.1970.- 621 էջ։

Խմբագրած գրքեր խմբագրել

  • Աշխատանքը տեխնիկական գրքի հետ գրադարաններում:Մեթոդ. ձեռ./Մ. Աբգարյան;ՀՍՍՀ Կուլտ.մին.Ալ.Մյասնիկյանի անվան գրադ.:Եր.;Ա.Հ.1964.-60 էջ։
  • Արտադրական ուսուցմամբ միջնակարգ դպրոցի ծրագրեր; Մասագիտությունը մասսայական գրադարանի գրադարանավար:Եր.;Հայպետհրատ.-1963.-75 էջ։
  • Գեղարվեստական գրականության և գրականագիտության մատենագիտություն:/Ուսումն. Ձեռ./Կազմ.Հ.Դավթյան,ՀՍՍՀ բարձր. Միջն. մասնագիտ.;Խ. Աբովյանի անվ.հայկ.պետ.մանկ.ինստ.:Եր.;1981.-87 էջ։
  • Գեղարվեստական գրականության պրոպագանդան գրադարաններում:(Գործ. Ձեռ. Մասսայակ.գրադ. համար)/ՀՍՍՀ Ալ Մյասնիկյանի անվան հանրապետ.գրադ.,Գիտամեթ. Բաժին.;Եր.;Ա.Հ.-1967.-93 էջ։
  • Գյուղական գրադարան։ Գործնական ձեռնարկ գրադարանավարի համար:Եր.;Ա.Հ.-1958.-460 էջ։
  • Գյուղատնտեսական գրականության պրոպագանդան գյուղական գրադարանում:(Աշխատանքի փորձից)/Կազմ.՝ Ռ. Ռուբինյան;ՀՍՍՀ Ալ. Մյասնիկյանի անվան գրադ՚Եր.; Ա.Հ..-1956.-20 էջ։
  • Գրադարանների աշխատանքը ՍՄԿՊ Կենտկոմի հունիսյան պլենումի որոշումների պրոպագանդման գործում/Կազմ.՝Ալ.Շահազիզյան:ՀՍՍՀ Ալ.Մյասնիկյանի անվան պետ.ռես.գրադ.;Եր.;Ա.Հ..-1963.-92 էջ։
  • Գրադարանների աշխատանքը պարտիայի 22-րդ համագումարի նախօրյակին և նրանց մասնակցությունը ՍՄԿՊ Կենտկոմի հունվարյան պլենումի որոշումների պրոպագանդման գործում (Մեթոդ.նյութեր)/Կազմ.՝ Ալ.Շահազիզյան:Եր.;Ա.Հ.-1961.-110 էջ։
  • Գրադարանային գործի զարգացումը Սովետական Հայաստանում:Գիտա-պրակտիկ կոնֆերանսի հյութերը:Եր.;Ա.Հ.-1967.-177 էջ։
  • Գրադարանային դասակարգման սխեմա:Սիստեմատիկ և այբբենական կատալոգների կազմումը/Կազմ.՝ Հ. Սիլվանյան,Ռ. Իշխանյան/ՀՍՍՀ Կուլտ. Մին. ;Եր.;Ա.Հ.-1956.-236 էջ։
  • Գրադարանային ֆոնդերի դասակարգումը և դասավորումը:Մեթոդ. ցուցում./Կազմ.՝Մ.Գասպարյան:ՀՍՍՀ մին.սովետ.բարձր. և միջ.կրթ.պետ. Կոմիտե:Եր.;Ա.Հ..-1964.-64 էջ։
  • Ընթերցողների սպասարկման կազմակերպումը գրադարաններում;Գործնական ձեռնարկ գրադարանավարների համար/Կազմ.՝ Հ. Սիլվանյան:Ալ. Մյասնիկյանի անվան պետ. Գրադ.;Եր.;Ա.Հ..-1962
  • Ընթերցողների սպասարկումը գրադարանների կենտրոնացված համակարգում։ Մեթոդ.հանձ. Ակումբագրադ.տեխնիկումի սովորողների համար/Կազմ.՝Հ. Սիլվանյան/ՀՍՍՀ բարձր.և միջն.մասնագիտ. Կրթ..մին. Գիտամեթոդ.կաբինետ;Եր.;Ա.Հ.-1982.-98 էջ։
  • Ինչ կարդալ մանուկներին:(Գրակ.անոտ. Ցանկ.նախադպրոց. Հասակի և I-IV դաս. Երեխաների համար):ՀՍՍՀ Կուլտ. մին..Խնկո-Ապոր անվան մանկ. Գրադ.;Եր.;Ա.Հ.-1969
  • Ինֆորմացիոն հանձնարարական ցանկ գյուղական գրադարնների կոմպլեկտավորման համար/Կազմ.՝Գ. Մկրտչյան:Եր.;Ա.Հ.-1963.-27 էջ։
  • Կատալոգների կազմակերպումը մասսայական գրադարաններում:Գործնական ձեռնարկ/Կազմ.՝ Ռ. Իշխանյամ:ՀՍՍՀ Ալ. Մյասնիկյանի անվան պետ. Գրադ.:Եր;Ա.Հ.-1957.-122 էջ։
  • Համաշխահային գրականության հայերեն թարգմանությունները (1512-1920)։ Մատենագիտական ուղեցույց/Կազմ.Հ. Սիլվանյան;ՀՍՍՀ Կուլտ.մին.Ժող. Բարեկ.շքանշ.Ալ. Մյասնիկյանի անվան պետ.գրադ.:Եր.;Ա.Հ..-1984.-224 էջ;
  • Համաշխահային գրականության հայերեն թարգմանությունները (1512-1920)։ Մատենագիտական ուղեցույց/Կազմ.Հ. Սիլվանյան;ՀՍՍՀ Կուլտ.մին.Ժող. Բարեկ.շքանշ.Ալ. Մյասնիկյանի անվան պետ.գրադ.:Եր.;Ա.Հ..-1985.-309 էջ։
  • Հայկական ՍՍՌ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան Պետական ռեսպուբլիկական գրադարանը:Ուղեցույց/Կազմ.՝Մ. Կարապետյան;Եր.;Ա.Հ.-1962.-94 էջ։
  • Հայկական ՍՍՀ գրադարանների աշխատանքի փորձից;Ժողովածու:Ալ. Մյասնիկյանի անվան ռես.գրադ.,:Եր.;Ա.Հ.-1965.-52 էջ։
  • Հայկական ՍՍՀ գրադարանների աշխատանքի փորձից;Ժողովածու:Ալ. Մյասնիկյանի անվան ռես.գրադ.,:Եր.;Ա.Հ.-1964.-50 էջ։
  • Հասարակական հիմունքները գրադարանային գործում:/Կազմ.՝Մ.Գասպարյան:ՀՍՍՀ Ալ.Մյասնիկյանի անվան ռես..գրադ.;Եր.;Ա.Հ.-1963.-26 էջ։
  • Հասարակակական-քաղաքական գրականության պրոպագանդան գրադարանում:Գործ.ձեռ.(Օգնութ.մաս.գրադ.աշխատողին):ՀՍՍՌ Ալ. Մյասնիկյանի անվան գրադ.;Եր.;Ա.Հ..-1964
  • Մանկական գրականության մատենագիտություն:(Ուս. Ձեռ.)/Կազմ.՝Բ. Մելյան:ՀՍՍհ բարձր. և միջին մասնագիտ. Կրթության մին.Խ. Աբովյանի անվան հայկ. Մանկ. Ինստ;Ե.;Ա.Հ..-1982.-80 էջ։
  • Մասսայական գրադարանների աշխատանքի փորձից:(Մեթոդ. Օգնութ.):Ալ.Մյասնիկյանի անվան պետ.գրադ.:Եր.;Ա.Հ.1975.-52 էջ։
  • Մասսայական գրադարանների աշխատանքի փորձից:(Մեթոդ. Օգնութ.):Ալ.Մյասնիկյանի անվան պետ.գրադ.:Եր.;Ա.Հ.1973.-52 էջ։
  • Մատենագիտություն <<Մուրճ>> ամսագրի (1889-1907) /Կազմ.՝Կ. Քացախյան;ՀՍՍՀ Կուլտ. Մին. Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետ.գրադ.:Եր.;Ա.Հ.-1977.-755 էջ։
  • Մատենագիտությունը ծառայում է մանուկ ընթերցողներին։ (Լենինականի քաղաքային մանկական գրադարանի աշխատանքային փորձից)/Կազմ.՝Բ.Մելյան;Խնկո- Ապոր անվան հանրապետ. Գրադ.:Եր.;Ա.Հ..-85 էջ։
  • Մկրտիչ Կորյուն։ [Մատենագիտություն]/ՀՍՍՀ Կուլտ.մին.,Խնկո-Ապոր անվան հանրապետ.գրադ.:Եր.;Ա.Հ.-48 էջ։
  • Նյութեր կուլտլուսաշխատողների շրջանային երկօրյա սեմինար պարապմունքների համար:ՀՍՍՀ Մին. Սովետին կից Կուլտ.Լուս.հի. Գործերի կոմիտե;Եր;Ա.Հ.-1952.-257 էջ։
  • Նյութեր մասսայական գրադարանների աշխատողների սեմինար պարապմունքների/ՀՍՍՀ Ալ Մյասնիկյանի անվան հանրապետ. Գրադ.,Գրադ.մեթոդ.բաժին,:Եր.; Ա.Հ..-1968.-60 էջ։
  • Նյութեր մասսայական գրադարանների աշխատողների սեմինար պարապմունքների/ՀՍՍՀ Ալ Մյասնիկյանի անվան հանրապետ. Գրադ.,Գրադ.մեթոդ.բաժին,:Եր.; Ա.Հ..-1965.-57 էջ։
  • Նյութեր մասսայական գրադարանների աշխատողների սեմինար պարապմունքների/ՀՍՍՀ Ալ Մյասնիկյանի անվան հանրապետ. Գրադ.,Գրադ.մեթոդ.բաժին,:Եր.; Ա.Հ..-1964.-64 էջ։
  • Նյութեր մասսայական գրադարանների աշխատողների սեմինար պարապմունքների/ՀՍՍՀ Ալ Մյասնիկյանի անվան հանրապետ. Գրադ.,Գրադ.մեթոդ.բաժին,:Եր.; Ա.Հ..-1963.-52 էջ։
  • Սովետահայ գրադարանագիտությունը գրականության բիբլիոգրաֆիան 40 տարում:Եր.;Ա.Հ..-1962.-39 էջ։
  • Տեղեկատու-բիբլիոգրաֆիական աշխատանքի կազմակերպումը գյուղական և շրջանային գրադարաններում;(Մեթոդական նամակ) ՀՍՍՀ Ալ. Մյասնիկյանի անվ. Պետ.գրադ.;Եր.;Ա.Հ.-1954.-23 էջ։
  • Օգնություն մասսայական գրադարանի աշխատողին;(Գործնական ձեռնարկ մասսայական գրադարանների համար)/Կազմ.՝Հ. Սիլվանյան:ՀՍՍՀ Ալ. Մյասնիկյանի անվան ռես. գրադ.:Եր.;Ա.Հ..-1961.-20 էջ։
  • Օշականի գյուղական գրադարանը:Աշխատանքի փորձից/Կազմ.՝ Ալ.Շահազիզյան;ՀՍՍՀ Պետ.ռես.գրադ.Եր.;Ա.Հ.-1960.-20 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Մելյան, Բալաբեկ (2002). Գրքի երախտավորներ։ Կենսագրական համառոտ բառարան. Երևան: Գիրք. էջ 54-55.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Մելյան, Բալաբեկ (2005). Մեր ամբիոնը (Մշակույթի ֆակուլտետի Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի պատմությունը) (1969-2005). Երևան: Գիրք. էջ 28-29.