Հրաչյա Ծպնեցյան
Հրաչյա Սերգեյի Ծպնեցյան (նոյեմբերի 21, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ-մեքենագետ, տնտեսագիտության դոկտոր (2006)։
Հրաչյա Ծպնեցյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կենսագրություն
խմբագրելՀրաչյա Ծպնեցյանը ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում։ 1983 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1987-1990 թվականներին աշխատել է Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտում, 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Գիտական ապահովման հանրապետական կենտրոնի ԳՆ փորձակոնստրուկտորային աշխատանքների կոորդինացիայի, պլանավորման և ֆինանսավորման բաժնի վարիչ, 1992-1995 թվականներին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ագրարային քաղաքականության, 1995-1997 թթվականներին՝ ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարության տարածքային քաղաքականության, 1998 թվականից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրերի մշակման և կոորդինացման, ագրարային քաղաքականության և պարենային ապահովության վարչությունների պետ։
Աշխատանքները վերաբերում են ագրարային ոլորտում ձևավորված հարաբերությունների առանձնահատկությունների, տնտեսության անցումային պայմաններում ենթակառուցվածքների կազմավորման գործունեության ու զարգացման հիմնական ուղղությունների վերլուծությունը։
Գրականություն
խմբագրել- ՀՀ ագրարային ոլորտի արտադրական ենթակառուցվածքների ձևավորման հիմնախնդիրներն անցումային տնտեսության պայմաններում, Ե., 2005:
- Ագրարային ոլորտում շուկայական ենթակառուցվածքների զարգացման հիմնական ուղղությունները, Ե., 2005:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |