Հրաչիկ Թավադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թավադյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հրաչիկ Գրիգորի Թավադյան (փետրվարի 21, 1958[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ մարզական գործիչ, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տան տնօրեն։
Հրաչիկ Թավադյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1958[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | շախմատիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն խմբագրել
- 1985 թ. – ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
Մարզական կարիերան խմբագրել
- Խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում։
- 1991 թ. Հայաստանի հավաքական թիմի մարզիչ։
- 1995 թվականից Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տան տնօրեն։
- 2004 թվականից - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, նախագահության անդամ։
- 2013 թվականից - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզչական (մանկապատանեկան) խորհրդի նախագահ։
Նվաճումներ խմբագրել
Որպես շախմատիստ խմբագրել
- 1982 թ. - Հայաստանի չեմպիոն։
- 1983 թ. - «Դինամո» կամավոր մարզական ընկերության չեմպիոն։
Որպես մարզիչ խմբագրել
Հայաստանի հավաքական
- ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում 2-րդ տեղ (1991)։
Պարգևներ և կոչումներ խմբագրել
- ԽՍՀՄ սպորտի վարպետ (1979)։
- ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1987)։
- ՖԻԴԵ-ի վարպետ (2005)։
- «ՖԻԴԵ-ի կազմակերպիչ» պատվավոր կոչում (2007)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[2]։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008)[3]։
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։