Հրաշալի լուսացույց
Հրաշալի լուսացույց (ռուս.՝ Чудесный светофор), խորհրդային գունավոր տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ-հեքիաթ, որը նկարահանվել է ըստ Պավել Մերշինի մեթոդի։
Հրաշալի լուսացույց ռուս.՝ Чудесный светофор | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Սցենարիստ | Յագդֆելդ, Գրիգորի Բորիսովիչ |
Երաժշտություն | Yevgeny Zharkovsky? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1938 |
Ֆիլմի գունավոր տարբերակը վերականգնվել է 2009 թվականին՝ «Գոսֆիլմֆոնդի» հավաքածուի օրիգինալ գունարձակող նեգատիվներով։ Վերականգման աշխատանքներն իրականացրել են Նիկոլայ Մայորովը և Վլադիմիր Կոտովսկին։ Գունավոր վերականգնված տարբերակի պրեմիերան կայացել է 2010 թվականի փետրվարի 3-ին, «Սպիտակ սյուներ 2010» փառատոնի ժամանակ[1].:
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է բուն պատահականության շնորհիվ լուսացույց դառնում։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում անտառում։ Անտառային բնակիչները մեծ անհարմարություն ունեին խաչմերուկում բախումների պատճառով։ Եվ ահա բվի աչքի մեջ հանկարծ ներկ է կաթում։ Աջ աչքի կանաչ է մնում, իսկ ձախ աչքի մեջ կաթում է կարմիր ներկը։ Այդ ժամանակ անտառային խորհրդում արջ ոստիկանը որոշում է, որ բուն կլինի լուսացույց։ Հենց այդ օրվանից էլ անտառային խաչմերուկում կարգ ու հանգստություն է հաստատվում։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ` Գրիգորի Յագֆելդ
- Բեմադրող ռեժիսոր` Գեորգի Ելիզարով
- Օպերատոր` Ֆյոդոր Ֆիրսով
- Տիկնիկավար-մուլտիպլիկատորներ` Մարիա Բենդերսկա, Ֆ. Շպինդլեր, Կ. Նիկիֆորով, Յու. Րյաշենցևա, Վ. Կռիլով
- Կոմպոզիտոր` Եվգենի Ժարկովսկի
- Բեմադրող նկարիչ` Վալենտին Կադոչնիկով
- Հնչյունայի ն օպերատոր` Ի. Եվտեև-Վոլսկի, Սերգեյ Միներվին
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Հրաշալի լուսացույցը մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում