Վիքիպեդիայում կան հոդվածներ Եկավյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Եկավյան (մոտ 1895, Արաբկիր, Խարբերդի նահանգ - 5 հունիսի, 1915, Կ. Պոլիս), հայ բժիշկ, Հնչակյան կուսակցության անդամ։

Հրանտ Եկավյան
Ծնվել էմոտ 1895
ԾննդավայրԱրաբկիր, Խարբերդի նահանգ
Մահացել է5 հունիսի, 1915
Մահվան վայրԿ. Պոլիս
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԲժշկական վարժարան
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մոտ 1895 թվականի Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Արաբկիր քաղաքում։ 1915 թվականին եղել է բժշկական վարժարանի երրորդ կուրսի ուսանող։ Եղել է Հնչակյան կուսակցության անդամ։ Մահվան է դատապարտվել Կ. Պոլսի Պատերազմական ատյանի կողմից։ 1915 թ. հունիսի 15-ին՝ մոտ 20 տարեկանում, Կ. Պոլսի Սուլթան Բայազիդի հրապարակում կախաղան է բարձրացվել 20 հայ հնչակյանների խմբի մեջ։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ, 24, 1985։
  • Շամտաճեան Միքայէլ, Հայ մտքին հարկը Եղեռնին, Անթիլիաս, 1965։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։