Ագնեշ Հրանիցկի

հունգարացի կինոռեժիսոր և մոնտաժող
(Վերահղված է Հրանիցկի Ագնեշից)

Ագնեշ Հրանիցկի (հունգ.՝ Ágnes Hranitzky, հուլիսի 4, 1945(1945-07-04)[1], Derecske, Hajdú-Bihar County, Հունգարիա[2]), հունգար կինոռեժիսոր և մոնտաժող[3]։ Հունգար ռեժիսոր Բելա Տարրի կինն է։

Ագնեշ Հրանիցկի
Ծննդյան թիվ՝հուլիսի 4, 1945(1945-07-04)[1] (78 տարեկան)
Ծննդավայր՝Derecske, Hajdú-Bihar County, Հունգարիա[2]
Քաղաքացիություն՝ Հունգարիա
Մասնագիտություն՝մոնտաժող
Պարգևներ՝
IMDb։ID 0398555

Կարիերա խմբագրել

Ագնեշ Հրանիցկին իր կարիերան սկսել է կինոյում 1970-ական թվականներից, որպես մոնտաժող։ 1981 թվականին սկսել է աշխատել ռեժիսոր Բելա Տարրի հետ, երբ սկսեց մոնտաժել վերջինիս «Ազատ ճամփորդը» կինոնկարը։ Հենց այդ ժամանակից էլ սկսեց Տարրի բոլոր ֆիլմերը մոնտաժել։

Սկսած 2000 թվականից Ագնեշը զբաղվում է նաև ռեժիսորությամբ։ Այդ թվականին ամուսնու «Վերկմեյստերի ներդաշնակությոնը» ֆիլմի համառեժիսորն էր։ Տարրի ֆիլմերի նկարահանումներին Հրանիցկին նույնպես սկեց մասնակցել և խորհրդատուի պաշտոնը ևս զբաղեցրեց[4]։

Ագնեշ Հրանիցկին որպես համառեժիսոր 2007 թվականին նկարահանում է «Մարդը Լոնդոնից» ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ 2007 թվականին[5]։

2011 թվականին «Թուրինյան ձի» ֆիլմն է նկարահանում ամուսնու հետ. այս ֆիլմն առաջին անգամ էկրաններ է բարձրանում Բեռլինի 61-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ և արժանանում Արծաթե արջ մրցանակի (Ժյուրիի գրան-պրի)։

Անձնական կյանք խմբագրել

Ագնեշ Հրանիցկին ամուսնացած է հունգար ռեժիսոր Բելա Տարրի հետ։ Իրար հետ ապրում են սկսած 1978 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Агнеш Храницки — фильмы — КиноПоиск» (ռուսերեն). КиноПоиск. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  4. Schlosser, Eric. «Interview with Béla Tarr: About Werckmeister Harmonies (Cannes 2000, Director's Fortnight)». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  5. Mitchell, Wendy. «Fortissimo on board for Bela Tarr's Cannes title The Man From London». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել