Հրազդան (թերթ, Հրազդան)

Հայաստանի օրաթերթ
(Վերահղված է Հրազդան (թերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրազդան (այլ կիրառումներ)

«Հրազդան», խորհրդային շրջանի երկօրյա թերթ։ Հանդիսացել է ՀԿԿ Հրազդանի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհրդային օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1965 թվականին, Հրազդան քաղաքում։

Լուսաբանել է կոմկուսի և կառավարության որոշումները, շրջանի և քաղաքի արտադրական ձեռնարկությունների աշխատանքային առօրյան, ներկայացրել այպսես կոչված՝ արտադրության առաջավորներին, վերհանել «տեղ գտած թերությունները»։ Փորձել է արձանագրել շրջանի գյուղատնտեսության աշխատողների հաջողությունները, ծանոթացնել առաջավոր համարվող տնտեսությունների փորձին, անդրադարձել է աշխատավորության կենցաղի, բուժսպասարկման, հանգստի հարցերին։

Տպագրել է գրական-գեղարվեստական գործեր, գիտական, մարզական և մշակութային տեղեկություններ, ընթերցողների նամակներ։ ՏԱՍՍ-ի և Արմենպրեսի նյութերով ծանոթացրել է միջազգային քաղաքական իրադարձություններին (խորհրդային գաղափարախոսության սահմաններում), միութենական և հանրապետական նորություններին։

Հաջորդել է «Լենինի դրոշով» (1932-1941, 1946-1962), «Լենինյան դրոշով» (1962-1965, միացյալ), թերթերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 617