Հրաբուխ (ֆիլմ, 2011)
Հարաբուխ (իսլ.՝ Eldfjall), իսլանդացի ռեժիսոր Ռունարա Ռունարսոնայի ֆիլմերից։ Էկրան է դուրս եկել 2011 թվականին։
Երկիր | Իսլանդիա[1] |
---|---|
Ժանր | դրամա[2] |
Թվական | 2011[1], մայիսի 13, 2011, հուլիսի 4, 2011 և հուլիսի 22, 2011 |
Լեզու | իսլանդերեն |
Ռեժիսոր | Ռունար Ռունարսոն[2] |
Պրոդյուսեր | Տոմաս Գամելտոֆտ[1], Էգիլ Դեներլայն[1], Skúli Fr. Malmquist?[1] և Þórir Snær Sigurjónsson?[1] |
Սցենարի հեղինակ | Ռունար Ռունարսոն |
Դերակատարներ | Թեոդոր Յուլիուսոն, Մարգրեթ Հելգա Յոհանսդոտիր, Elma Lísa Gunnarsdóttir?, Բենեդիկտ Էրլինգսոն, Թորսթեյն Բախման, Պրաստուր Լեո Գունարսոն, Հարոլդ Ջ. Հարալդսոն և Աուդուր Դրաումա Բախման[1] |
Երաժշտություն | Քյարթան Սվեյնսոն |
Մոնտաժ | Յակոբ Շուլզինգեր[1] |
Կինոընկերություն | Fine & Mellow Productions?[1] և Zik Zak Filmworks?[1] |
Տևողություն | 99 րոպե[1] |
Սյուժե
խմբագրելԽանեսը թոշակի է անցնում իր 37 տարվա աշխատանքից հետո, նա պահակ էր աշխատում դպրոցում։ Այդքան ժամանակահատվածում նա չի կարողանում գտնել իր համար լավ ընկերներ, և հիմա նա ազատ ժամանակ ստիպված է խնամել իր հիվանդ կնոջը, որի հետ նա շատ սառը հարաբերություններ ուներ անցած տարիներին։ Նա նաև ոչ մի ուշադրություն չէր դարձնում իր երկու երեխաներին, որոնք մեծացել էին գրեթե առանց հոր աջակցության և ուշադրության։ Ապրելով իր կյանքը միայն իր համար, ծերունին հանկարծ հասկանում է, որ իրեն շրջապատող աշխարհն ավելի մեծ և գեղեցիկ է քան նա պատկերացնում էր, և նաև այն, որ դեռ ուշ չէ է կյանքը սկսել նորից և ապրել հանուն նրանց ովքեր ունեն իր կարիքը[3]։
Գլխավոր դերերում
խմբագրել- Թեոդոր Ուիլսոն- Խանես
- Մարգարիտ Խելգա- Աննա, Խանեսի կինը
- Տորստեյդ Բեքման- Արի, Խանեսի որդին
- Էլմա Լիզա Գըունարստոտիր- Թելմա, Խանեսի դուստրը
- Քրիստինա Դեվիդսդոտիր - բուժքույր
- Բենեդիկտ Էրլիգսոն- Պաուլմի
Նկարահանումներ
խմբագրելՖիլմի բյուջեն կազմել է 104 մլն իսլանդական (շուրջ 794 հազար ԱՄՆ դոլար)։
Վարձույթ
խմբագրելՖիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 13-ին, 2011թ։ «Հրաբուխ» ֆիլմը սահմանափակ ցուցադրվել է նաև ռուսական կինոթատրոններում։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը շատ լավ ընդունվեց քննադատների կողմից։ Ըստ ոմանց, ռեժիսորին հաջողվել է, ստեղծել մի դրամա, որը կարող էր դառնալ նոր հայտնագործություն եվրոպական կինոարտադրության մեջ, նույնիսկ հաշվի չառնելով մի քանի հնացած սյուժեներ[4].:
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրել2011 թվականի մայիսի 13-ին Կանսկի կինոփառատոնում կայացավ ֆիլմի պրեմիերան, որտեղ նա պայքարում էր «Ոսկե տեսախցիկ» մրցանակի համար։ Նույն տարում ֆիլմը Իսլանդիայում արժանացավ «Օսկար» մրցանակի առաջադրման, լավագույն ֆիլմ օտար լեզվով անվանակարգում։
Այլ մրցանակներ
խմբագրել2011 թվականին արժանացել է արծաթե մրցանակի, Չիկագոյի կինոփառատոնում, նոր ռեժիսորների մրցույթում։ 2011 թվականին Վալյադոլիդսկի կինոփառատոնում արժանացել է Punto de Encuentro մրցանակի լավագույն ֆիլմ անվանակարգում։ 2011 թվականին Վալյադոլիդսկի կինոփառատոնում արժանացել Քշիշտոֆ Կեսլևսկոյի անունով մրցանակի լավագույն ֆիլմ անվանակարգում։ 2011 թվականին Կվաբեկի կինոքննադատների կողմից արժանացել է Louve d'Or մրցանակի Մոնրեալի նոր ֆիլմերի կինոփառատոնում։ 2011 թվականին Սան-Պաուլոյի կինոփառատոնում արժանացել է մրցանակի լավագույն դերասան անվանակարգում։ 2011 թվականին Տրանսլիվանի կինոփառատոնում արժանացել է մրցանակի լավագույն ռեժիսոր անվանակարգում։ 2012 թվականին «Էդդա»-ի 5 մրցանակների, լավագույն ֆիլմ, ռեժիսոր, սցենար, դերասան և դերասանուհի անվանակարգերում։ Դրանից բացի ֆիլմն արժանացել է 9 առաջադրումների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Catalog of the Digital Discoverability Project of the RDIFQ
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1695831/
- ↑ Kvikmyndir — Kvikmyndir.is
- ↑ «Итоги работы отборочной комиссии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.