Հսկան (բալլադ)

Հովհաննես Թումանյանի բալլադ

Հսկան, բալլադ, որը գրել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։ Բալլադի ծագումը ժողովրդական է[1]։

Հսկան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանՀսկան

Պատմություն խմբագրել

Գրության թվականը հայտնի չէ։

Ինքնագիրը մեզ չի հասել։

Առաջին անգամ «Ույժը» վերնագրով և «Կովկասի առասպելներից» ենթավերնագրով տպագրվել է Թիֆլիսում լույս տեսնող «Հասկեր» ամսագրի, 1908 թվականի 4-րդ համարի 130-137 էջերում։ Դրանից հետո նույն վերնագրով ու «Հատված» նշումով տպագրվել է Բաքվում տպագրված բանաստեղծությունների ժողովածուի 10-15 էջերում։ Այս հրատարակության մեջ հեղինակը կրճատել է 6 տող և ենթավենրագրից հետո ավելացրել «Հաստատված» նշումը[1]։ Բանաստեղծը բալլադը հիմնովին վերջացրել է 1922 թվականին Պոլիսի հրատարակության համար պատրաստելիս։ Կրճատել է ևս 32 տող։ Հրատարակիչները ուշադրություն չդարձնելով Թումանյանի կրճատումների վրա` երկար ժամանակ հրատարակել են նախնական տարբերակները։

Սյուժե խմբագրել

Շատ հին ժամանակներում ապրում էր մի իշխան, որը շատ ազդեցիկ մարդ էր և իրեն համարում էր աշխարհի ամենահզորը։ Մարդիկ նրան թագավոր էին ասում։ Մի անգամ նրա նախրապաններից մեկը գալիս է և նրան պատմում, որ նախրին հովտում արածացնելու ժամանակ նա մի հսկա է տեսել, որի գլուխը ամպերից անցնում է։ Իշխանը զայրանում է և զորք է հավաքում ու գնում հսկայի դեմ կռվելու։ Հսկան քնած է լինում և հնարավոր չի լինում նրան արթնացնել։ Զորքը շրջապատում է նրան, և հսկան արթնանում է, տեսնում է մարդուկներին, բոլորին բռով վերցնում է, լցնում գրպանը և գնում իր մոր մոտ։ Մայրը շատ բարի էր, և երբ որդին պատմում է եղելությունը, մայրը խղճում է մարդկանց և հրամայում է որդուն բաց թողնել նրանց։ Որդին բաց է թողնում նրանց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 561–562.