Հռիփսիմե Գյուլեզյան

ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի

Հռիփսիմե Գյուլեզյան (1991, Երևան), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։

Հռիփսիմե Գյուլեզյան
Ծնվել է1991
ԾննդավայրԵրևան
ԿրթությունԳ․ Դերժավինի անվան միջազգային սլավոնական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Հռիփսիմե Գյուլեզյանը ծնվել է 1991 թվականին Երևանում։ 4 տարեկանից խաղացել է երեխաների համար բեմադրված դրամատիկական և երաժշտական ներկայացումներում («Քնած գեղեցկուհին», «Հեքիաթ Սալթան թագավորի մասին», «Ձյունե թագուհին» և այլն)[1]։

2005 թվականին ավարտել է Դ․ Շոստակովիչի անվան №81 մանկական երաժշտական դպրոցի խմբերգի բաժինը։ 2012 թվականին ավարտել է Միջազգային սլավոնական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (ՌԴ ժողովրդական արտիստ Գենադի Ֆրոլովի և Անդրեյ Բաչուրինի արվեստանոցը)[1]։

2012 թվականից նկարահանվում է ֆիլմերում և սերիալներում[1]։

Դերերը թատրոնում խմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Ռենե Տոմ 8 կին Պիեռետա
Թենեսի Ուիլյամս Հրաշալի կիրակի զբոսախնջույքի համար Գլյուկ
Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունների

հիման վրա

Երեկոները խուտորում Խիվրյա
Գաբրիել Բարիլլի Դռները, որոնք մենք բացում ենք Բարբառա Վենգեր
Պաբլո Ներուդա Խոակին Մուրիետայի աստղը և մահը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Рипсимэ Гюлезян - Московский Армянский театр». www.mosarmteatr.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել