Հուշարձան սոլովեցկի նավի փոքրավորներին (Սարատով)

Հուշարձան սոլովեցկի նավի փոքրավորներին (լրիվ անվանում` Հուշարձան «Հյուսիսային նավատորմի Սոլովեցկի նավի փոքրավորների դպրոցի 1942-1944 թվականների սարատովցի երիտասարդ ծովայիններին»), հուշարձան Սարատովում` նվիրված Սոլովեցկի յունգերի դպրոցի շրջանավարտներին։ Տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում` «Լիպկի» պուրակում։ Բացվել է 2002 թվականին։

Հուշարձան սոլովեցկի նավի փոքրավորներին (Սարատով)
Տեսակհուշարձան
Ստեղծում2002
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍարատով
 Monument to cabin boys in Saratov Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Հուշարձան «Լիպկի» պուրակում

Հուշարձանը բացվել է Սարատովի Վոլժսկի փողոցի 32 հասցեում գտնվող «Լիպկի» պուրակում, որտեղ 2002 թվականի հուլիսի 25–ին տեղադրվել է պատվանդան, որի վրա էլ այնուհետև կանգնեցվել է հուշարձանը[1]։ Պուրակի մոտակա թաղամասում` Շմիդտի նախկին առանձնատանը (Վոլժսկի փողոցի տուն 32) կազմակերպվում էր կամավորականների հավաքագրում Ռազմա-ծովային նավատորմի Սոլովեցկի նավի փոքրավորների դպրոցում սովորելու համար[1]։ Յունգերի դպրոցում սովորում էին Սարատովի մոտ 300 բնակիչներ, որոնք այնուհետև մեծահասակ նավաստիների հետ միասին մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո Սարատովի նավի փոքրավորների դպրոցի սովորողներից միայն 137-ը ողջ վերադարձան տուն[2]։

2010 թվականի մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովրդի հաղթանակի 65-ամյակին հուշարձանի կոմպոզիցիան լրացվեց Սոլովեցկի կղզիներից բերված քարով[1]։ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին «Սարատովի քաղաք»-ի վարչակազմի № 2337 հրամանով որոշվեց քաղաքի «Լիպկի» պուրակի տարածքում տեղադրել «Հյուսիսային նավատորմի նավի փոքրավորների» հուշարձանը[3]։ Ներկայիս հուշաքարի տեղում պետք է տեղադրվի յունգայի բրոնզե քանդակ, որը կանգնած է խորհրդանշական ղեկանիվի մոտ` հեռադիտակը ձեռքին։ Նրա բարձրությունը, նավի քթամասի տեսքով բրոնզե պատվանդանի հետ միասին, կկազմի 1,9 մետր։ Քանդակի մանրակերտը նախագծել են քանդակագործ Վասիլի Կուզմինը և ճարտարապետ-դիզայներ Աննա Վլադիմիրովան։ Ներկայումս ծովային հետևակի «Տայֆուն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Սարատովի տարածաշրջանային մասնաճյուղը միջոցներ է հավաքում նոր հուշարձանի կառուցման և տեղադրման համար[2]։

Նկարագիր խմբագրել

Սոլովեցկի նավի փոքրավորների հուշարձանը Սարատովում կառուցված է երկու փոքր մարմարե սալիկների տեսքով, ձախ սալաքարի վրա փորագրված է նավ, իսկ աջ կողմում՝ նվիրվում է «Հյուսիսային նավատորմի Սոլովեցկի յունգերի դպրոցի 1942-1944 թվականների երիտասարդ սարատովցի նավաստիներին»։ Մարմարե սալերի աջ կողմում տեղադրված է Սոլովեցկի կղզիներից բերված քար, իսկ ձախ կողմում՝ խարիսխի տեսքով պատվանդանի վրա նավաստու անհովար գլխարկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 И. Козловский. «Памятник юнгам». Большая Саратовская Энциклопедия. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  2. 2,0 2,1 Александр Уриевский (2019 թ․ ապրիլի 16). «В Саратове установят новый памятник юнгам северного флота». saratov.kp.ru. Новости Саратова. Комсомольская Правда в Саратове. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Об установке памятника «Юнга северного флота»». Администрация муниципального образования «Город Саратов». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Козловский И. М. Памятники, монументы и городская скульптура Саратова. — Саратов: Орион, 2019. — 244 с. — (Большая Саратовская энциклопедия). — ISBN 978-5-9906379-9-3.