Հուշարձան խորհրդային զինվորներին
«Հուշարձան խորհրդային զինվորներին» 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինվորներին նվիրված հուշարձան։
Հուշարձան խորհրդային զինվորներին | |
---|---|
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն խմբագրել
Հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում՝ Ռուսական ռազմապատմական միության նախաձեռնությամբ։ Հուշարձանի պատրաստման համար նախատեսված միջոցները հավաքվել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Հուշարձանը Հայաստան է տեղափոխվել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռով[1]։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Պիրումովը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, երկրաշարժի հետևանքները վերացրած մասնակիցները, «Սպիտակի հուշարձան» ՀԿ–ի ղեկավար Նորայր Մուրադյանը[2]։
Տվյալներ խմբագրել
Բրոնզե հուշարձանն ունի 3,5 մետր բարձրություն, այն խորհրդանշում է խորհրդային զինվորի, ում ձեռքերում երեխա է։
Հեղինակներ խմբագրել
- Քանդակագործ՝ Վադիմ Ֆրոլով
- Ճարտարապետ՝ Ալեքսանդր Միրոնով
- դիզայներ՝ Սոֆյա Շլյոնկինա
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Նվաստացման ու ստորության խարանը(չաշխատող հղում)