Հունուտ (Սպերի գավառակ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հունուտ (այլ կիրառումներ)
Հունուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում[1]։ Գտնվում էր Ճորոխ գետի ափին, Խոտորջուրի սահմանի մոտ, Սպեր քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Հունուտ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Սպերի գավառակ | |
Այլ անվանումներ | Խունուտ, Հունոտ, Հունուտագարակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելՈւներ հայ և թուրք բնակիչ։ 1830 թվականին հայերը գաղթել են Ախալցխա, բայց հետագայում այստեղ վերստին բավական թվով հայեր են վերահաստատվել։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ 1986 թվականի դրությամբ այստեղ պահպանվում էին հայկական հնություններ, իսկ թուրք բնակչության լեզվի ու սովորությունների մեջ կան հայոց լեզվի և հայկական սովորույթների տարրեր։
Բնակչություն
խմբագրել1909 թվականին ուներ 40 տուն հայ և 300 տուն այլազգի բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀունուտն ուներ Ս. Աստվածածին անունով հայկական եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ հայկական վարժան, որտեղ սովորում էին 15-20 աշակերտ։
Անվանի մարդիկ
խմբագրելՀունուտում է ծնվել եկեղեցական-հասարական գործիչ Կարապետ Բագրատունին (Կարապետ արքեպիսկոպոս, ծնվ. 1779 թ.)[2]:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 465
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 679)։ |