Հունգարա-կանադական հարաբերություններ

Հունգարա-կանադական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հունգարիայի և Կանադայի միջև։

Հունգարա-կանադական հարաբերություններ
Կանադա և Հունգարիա

Կանադա

Հունգարիա

Պատմություն խմբագրել

1800-ական թվականների սկզբին հունգարացի առաջին ներգաղթյալները ժամանեցին Կանադա և բնակություն հաստատեցին հիմնականում Օնտարիո նահանգում և Կանադական տափաստաններում։ 1867 թվականին Կանադան դարձավ համադաշնություն, իսկ Հունգարիան միավորվեց Ավստրիայի հետ և կազմավորեց Ավստրո-Հունգարական կայսրությունը։ Այդ ժամանակ Կանադայի և Ավստրո-Հունգարիայի միջև բոլոր պաշտոնական շփումները իրականացվել են Լոնդոնի միջոցով[1]։

1914 թվականի օգոստոսին Բրիտանական կայսրությունը պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային և Գերմանական կայսրությանը։ Կանադացիներն ու բրիտանացիները միասին դիմակայեցին Կենտրոնական տերություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1918 թվականի պատերազմի ավարտից հետո Հունգարիան անկախ երկիր դարձավ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945) կանադական և հունգարական զորքերը կռվում էին միմյանց դեմ Կենտրոնական Եվրոպական գործողության ընթացքում։ Պատերազմի ավարտից հետո Հունգարիան դարձել Է Ժողովրդական Հանրապետություն[1]։

1956 թվականին Հունգարական ապստամբությունից հետո ավելի քան 30 000 հունգարացի լքել է երկիրը և գաղթել Կանադա, որը դարձել է այն սակավաթիվ երկրներից մեկը, որը նրանց ապաստան է տրամադրել իր տարածքում[2]։ 1964 թվականին Կանադան և Հունգարական Ժողովրդական Հանրապետությունը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, իսկ 1965 թվականին Կանադան նշանակեց Բուդապեշտում իր առաջին դեսպանին։ 1989 թվականին Հունգարիան դադարեց սոցիալիստական պետություն լինելուց և 1990 թվականի հուլիսին խորհրդային զորքերը լքեցին երկիրը։ Այդ իրադարձություններից հետո հունգարա-կանադական հարաբերությունները սկսել են արագ զարգանալ. մի քանի բարձրաստիճան այցեր են իրականացվել այդ երկրների ղեկավարների մակարդակով[3][4]։

2014 թվականին Կանադան և Հունգարիան նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50 տարին[5]։ Կանադայում բնակվում է հունգարական արմատներ ունեցող շուրջ 300 000 մարդ[1]։

Առևտուր խմբագրել

2015 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 706 միլիոն ԱՄՆ դոլար[6]։ Կանադան Հւոնգարիա է արտահանում էլեկտրատեխնիկա, տրանսպորտային միջոցներ, պլաստմասե, օպտիկական և բժշկական սարքավորումներ։ Հունգարիան Կանադա է արտահանում մեքենայական սարքավորումներ, դեղագործական արտադրանք, Էլեկտրասարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, օպտիկական և բժշկական սարքավորումներ[3]։ Կանադական Linamar ընկերությունը (երկրում ավտոմոբիլային արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից մեկը) մասնաճյուղ ունի Հունգարիայում, որտեղ աշխատանքի է տեղավորվել 2300 տեղացի։ 2016 թվականի հոկտեմբերին Կանադան և Եվրամիությունը ստորագրել են համապարփակ տնտեսական և առևտրային համաձայնագիր[7]։

Դիվանագիտական ներկայացուցչություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Hungarian Canadians
  2. Hungarian Immigration to Canada
  3. 3,0 3,1 Canadian-Hungary Relations
  4. Lester B. Pearson and Canadian External Affairs: Hungary
  5. Canada-Hungary Diplomatic Relations Celebrate 50 Years
  6. Canadian Trade Commission Service: Hungary — Market Overview
  7. «The signing of the free trade agreement between the European Union and Canada is in Hungary's interests». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  8. Embassy of Hungary in Ottawa
  9. Embassy of Canada in Budapest