Հունաստանի ֆիլիպինյան դպրոց

Հունաստանի ֆիլիպինյան դպրոց կամ Աթենքի ֆիլիպինյան դպրոց և մշակութային ակադեմիա[1] (հուն․՝ Φιλιππίνων Σχολή στην Ελλάδα), միջազգային դպրոց, որը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Ամբելոկիպի շրջանում։

Հունաստանի ֆիլիպինյան դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմիջազգային դպրոց
Հիմնադրված էհունիսի 29, 1999
Աշակերտներ185 ուսանող (2010 թվականի դրությամբ)
ԵրկիրՀունաստան
ՏեղագրությունVyron Municipality?
Հասցե15 Thimaton Polemou, Kareas Vyronas, Athens, Greece 16233 Athens, Greece

Դպրոցից բացի, Հունաստանի ֆիլիպինյան դպրոցում գործում է նաև մշակութային կենտրոն, որի գործունեությունը վերահսկվում է Հունաստանում Ֆիլիպինների դեսպանատան համապատասխան բաժանմունքի կողմից[2]։

Աթենքի այս դպրոցը միակ ֆիլիպինյան դպրոցն է ոչ միայն Հունաստանի Հանրապետության տարածքում, այլև ամբողջ Եվրոպական Միությունում։

Պատմություն

խմբագրել

Նախագծվում էր եվրոպական որևէ երկրի տարածքում բացել ֆիլիպինյան դպրոց։ Դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 1997 թվականի սեպտեմբերի 9-ին և ավարտվել երկու տարի անց՝ 1999 թվականին։ Հունիսի 29-ին տեղի է ունեցել դպրոցի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ ներկա է գտնվել Ֆիլիպինների նախագահը։

Դպրոցի շինարարական ծախսերի մեծ մասը հոգացել են Ֆիլիպինները։ Դպրոցի ստեղծման նախագիծը կազմվել է 1997 թվականին՝ Ֆիլիպինների նախագահի Աթենք կատարած աշխատանքային այցից հետո։ Այն հավատարմագրված է Ֆիլիպինների կրթության դեպարտամենտի կողմից[3]։

Դպրոց հաճախում են ոչ միայն ասիացիներ, այլև տեղացի հույներ։ 2010 թվականի տվյալներով դպրոցում սովորում է 185 ուսանող։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Աթենքի ֆիլիպինյան դպրոց և մշակութային ակադեմիա Արխիվացված 2015-09-25 Wayback Machine." Հունաստանում Ֆիլիպինյան կղզիների արտակարգ և լիազոր դեսպանություն, արխիվացված է սեպտեմբերի 24, 2015.
  2. "Աթենքի ֆիլիպինյան դպրոցի մշակութային թև Արխիվացված 2015-09-24 Wayback Machine. Աթենքում Ֆիլիպինների դեսպանատուն
  3. "Աշխարհի ֆիլիպինական դպրոցները." Illustrado Magazine. օգոստոսի 27, 2015.