Հուդայի մատնությունը, աստվածաշնչյան հատված, որը կապված է Հիսուսի կյանքի հետ։ Այն նկարագրված է բոլոր երեք Համատես ավետարաններում։ Մատթեոս 26:14–16, Մարկոս 14:10–11 և Ղուկաս 22:1–6 և պատմում է, թե ինչպես է Հուդա Իսկարիովտացին հրեա քահանայապետերի հետ Հիսուսին մատնելու գործարք կնքում[1]։

Հուդան մատնության գործարք է կնքում քահանայապետերի հետ, Դասիոյի պատկերը, վաղ 14-րդ դար
Հուդայի մատնությունը, Լիփո Մեմմիի որմնանկարը, 14-րդ դար

Մատթեոսի Ավետարանում նշվում է, որ Հուդան ստացել է երեսուն արծաթե դրամ․

Այդ ժամանակ տասներկու առաքյալներից մեկը, որ կոչվում էր Հուդա Իսկարիովտացի, գնում է քահանայապետերի մոտ և ասում․ «Ի՞նչ կտաք ինձ, եթե ես ձեզ մատնեմ նրան»։ Եվ նրանք երեսուն արծաթ են կշռում և տալիս նրան։ Եվ նա այնուհետև հարմար ժամանակ էր որոնում, որ մատնի Հիսուսին[2]։

Բառը, որը թարգմանվում է «վերահաշվարկել» (հունարեն՝ εστησαν, estēsan), ժամանակակից թարգմանություններում, ինչպիսիք են՝ «Լավ լուրերի թարգմանությունը» և «Նոր միջազգային տարբերակը», ունի «նրանք նրան նշանակեցին» բացատրությունը, Ժնևյան Աստվածաշնչում՝ «նրանք ուխտեցին նրա հետ», Հակոբոս թագավորի տարբերակում՝ «նրանք կշռում էին»[3]։ Զաքարիա 11:12 մարգարեական տեքստի անգլերեն շատ թարգմանություններում գործածվում է «կշռել» բառը․

Եվ ես նրանց ասացի․ «Եթե դա ճիշտ է թվում ձեզ համար, տվե′ք ինձ իմ վարձատրությունը, իսկ եթե ոչ, պահե′ք այն » և նրանք կշռեցին որպես իմ վարձատրություն երեսուն արծաթե դրամ[4]։

Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում ոչ մի գին չի նշված։ Ղուկասի Ավետարանում նշվում է, որ Սատանան մտնում է Հուդայի մեջ և դրդում նրան մատնության․

Եվ բաղարջակերաց տոնը մոտեցավ, որ Զատիկ է կոչվում, քահանայապետերն ու դպիրները Հիսուսից ազատվելու ճանապարհ էին որոնում, որովհետև վախենում էին ժողովրդից։ Այդ ժամանակ սատանան մտավ տասներկու առաքյալներից մեկի՝ Հուդայի մեջ, որ կոչվում էր Իսկարիովտացի։ Եվ Հուդան գնաց քահանայապետերի և իշխանների մոտ և քննարկեց նրանց հետ, թե ինչպես կարող է մատնել Հիսուսին։ Նրանք ուրախացան և խոստացան նրան դրամ տալ։ Նա խոսք տվեց և հարմար ժամանակ էր որոնում առանց ամբոխի ներկայության Հիսուսին հանձնել նրանց[5]։

Նոր Կտակարանում Հիսուսը Հուդայի համբույրի միջադեպից ավելի ուշ մատնվում է։ Հուդայի մատնությունը համարվում է Հիսուսի Խաչելության շաբաթվան վերաբերող յոթ բանալի դրվագներից մեկը[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. All the Apostles of the Bible by Herbert Lockyer 1988 0-310-28011-7 pages 106–111
  2. Biblegateway
  3. Phillips J. B., The New Testament in Modern English copyright © 1960, 1972 J. B. Phillips, administered by The Archbishops’ Council of the Church of England
  4. Zechariah 11:12
  5. Biblegateway
  6. The Synoptic Gospels and the Book of Acts by Doremus Almy Hayes 2009 1-115-87731-3 page 88