Հովնան եպիսկոպոս Հակոբյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովնան եպիսկոպոս Հակոբյան, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ։

Հովնան եպս. Հակոբյան
եպիսկոպոս
 
Կրթություն՝ Շիրակի թեմի հոգևոր ընծայարան
Գևորգյան հոգևոր ճեմարան
Գործունեություն՝ Գուգարաց թեմի առաջնորդ
Ազգություն հայ
Դավանանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ծննդյան օր մարտի 4, 1978(1978-03-04) (46 տարեկան)
Ծննդավայր Գյումրի, Շիրակի մարզ, {{{2}}} Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը (ավազանի անունով Արթուր) ծնվել է 1978թ. Գյումրի քաղաքում։

Կրթությունը և հոգևոր ծառայությունները

խմբագրել

1985-1993 թթ. սովորել է տեղի Պետրոս Դուրյանի անվան թիվ 28 միջնակարգ դպրոցում։ 1993-1997 թթ. ուսանել և ավարտել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարանը։ 1997-2003 թթ. ուսանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2002 թ. դեկտեմբերի 24-ին` Ս. Ստեփաննոս նախավկայի տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ։ 2003 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ աշխատանքի է անցել Կաթողիկոսարանում` որպես պարետ։ 2003 թ. հոկտեմբերի 30-ին պաշտպանել է ավարտաճառ` «Հովհան Օձնեցու արմատական բարեփոխումները հայոց Ճաշոց-տոնացույցում» թեմայով։ 2003 թ. նոյեմբերի 23-ին, ձեռամբ Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 2004 թ. ուսանել է Գերմանիայի Արևելյան եկեղեցիների ինտիտուտում` հետևելով գերմաներենի դասընթացներին։ 2006 թ. հունիսի 20-ից նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր։ 2008 թ. դեկտեմբերի 20-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արարողապետ` շարունակելով գավազանակրի պարտականությունը։ 2010 թ. ապրիլի 15-ին պաշտպանել է վարդապետական թեզ «Թոնդրակեցիների կեղծ աղանդը» թեմայով։   2010 թ. ապրիլի 20-ին ստացել է Վարդապետական մասնավոր չորս աստիճանները` ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմաիծնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակչյանի։ Նույն տարում մեկնել է ԱՄՆ-ի Սան Կլաուդ քաղաքի Սուրբ Հովհաննես համալսարան` հետևելով աստվածաբանության դասընթացների։ 2010 թ. դեկտեմբերի 20-ին Նորին Սրբության բարձր տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար։ 2011 թ. սեպտեմբերի 7-ին Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ[1]։ 2011թ. նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։ 2020 թ. դեկտեմբերի 21-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամնայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի և մայրավանքում զբաղեցրած մյուս բոլոր պաշտոններից, նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան». www.armenianchurch.org. 07.09.2011. Արխիվացված է օրիգինալից 2021-12-28-ին. Վերցված է 28.12.2021-ին.
  2. «Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ». armenpress.am. 22.10.2020. Վերցված է 28.12.2020-ին.