Հովհան Կրոնշտադտցի եկեղեցի (Դոնի Ռոստով)
Հովհան Կրոնշտադտցի եկեղեցի (ռուս.՝ Церковь Иоанна Кронштадтского), ուղղափառ տաճար Դոնի Ռոստով քաղաքում (Ռոստովի մարզ, Ռուսաստան)։ Կառուցվել է ի պատիվ ուղղափառ սուրբ Հովհաննես Կրոնշտադտցու։ Տաճարը ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։ Կառուցվել է 2010 թվականին ճարտարապետ Գենրիխ Վասիլևիչ Իվանովի նախագծով։
Հովհան Կրոնշտադտցի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Ռոստովի և Նովոչերկասկի թեմ |
Հիմնական ամսաթվերը | սեպտեմբերի 20, 1999 |
Հիմնադրված | սեպտեմբերի 20, 1999 |
Church of St. John of Kronstadt, Rostov-on-Don Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍուրբ բարեպաշտ Հովհան Կրոնշտադտցու պատվին կառուցված տաճարը միակ ուսանողական տաճարն է Ռոստովի և Նովոչերկասկի թեմի տարածքում։ Այս տաճարի պատմությունը սկսվել է 1992 թվականին, երբ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարանին կից տնային եկեղեցու բացումը։ Առաջին արարողությունն այդ եկեղեցում տեղի է ունեցել 1993 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հաջորդ տարվա հուլիսի 12-ին Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնն օծել է շինարարության վայրը, իսկ հուլիսի 26-ին սկսվել են շինարարական աշխատանքները։ Առաջին Սուրբ պատարագը կատարվել է 1994 թվականի հունիսի 3-ին։
Շուտով որոշում կայացվեց կառուցել Հովհան Կրոնշտադտցու նոր տաճար։ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ը 1999 թվականին այցելել է համալսարան և Ժողովրդական ապստամբության հրապարակում օծել հիմնաքարն ու կառուցման վայրը։ 2004 թվականին կառուցվել են գմբեթներն ու խաչը։ Տաճարին կից գործում է կիրակնօրյա դպրոց[1]։ 2005 թվականի մարտի 14-ից ծխական համայնքի ժամերգությունները տեղափոխվել են սուրբ առաքյալներ Պետրոսի ու Պողոսի անվան կողմնասեղան, որը կազմակերպվել էր ապագա տաճարի կիսանկուղային տարածքում։ Տաճարը կառուցվել է դասական ոճով (ի տարբերություն Դոնի Ռոստովում իշխող «բյուզանդականի»[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ростов-на-Дону|Церковь Иоанна Кронштадтского при РГУПС». sobory.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Храмы Ростова-на-Дону Церкви Ростова-на-Дону - храмостроение возрождение церкви Ростов-на-Дону». www.donvrem.dermartology.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.