Հովհաննես առաքյալ եկեղեցի (Վերխնի Միտյակին)
Հովհաննես առաքյալ եկեղեցի (Հովհաննես Աստվածաբան եկեղեցի, Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, ռուս.՝ Церковь Иоанна Богослова), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տարասովսկի շրջանի Վերխնի Միտյակին խուտորում[1]։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի Միլլերովսկի գործակալությանը։
Հովհաննես առաքյալ եկեղեցի ռուս.՝ Церковь Иоанна Богослова | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Վերխնի Միտյակին (Տարասովսկի շրջան) և Տարասովսկի շրջան |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Շախտիի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1886 |
Հիմնադրված | 1886 |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Եկեղեցու ընդհանուր տեսքը | |
Եկեղեցու մուտքը |
Պատմություն
խմբագրելԵկեղեցին Վերխնի Միտյակին խուտորի և մոտակա տնտեսության համար կառուցվել է 1886 թվականին դոնցի ճարտարապետ Պյոտր Ստուդենիկինի նախագծով[2]։ Փայտե եկեղեցին երեսպատված է եղել տաշուկով։ Քառանկյուն հատակագծով, խորանով և սեղանատնով հիմնական շենքի երկլանջ տանիքն ուներ գմբեթ։
Խորհրդային տարիներին՝ 1930-ական թվականներին, եկեղեցին փակ էր, այնտեղ գործում էին սկզբում ակումբ, ապա՝ ճաշարան և հանրակացարան։ Ժամերգությունները շարունակվել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին, բայց 1960-ական թվականներին եկեղեցին ավերվել է։ Ժամերգությունները շարունակվել են ևս մի քանի տարի գավիթում և նախագավիթում։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1990-ական թվականներին, եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին։ Շրջանային և գյուղական վարչակազմների, ինչպես նաև տեղական «Ռուս» տնտեսության աջակցությամբ և խուտորի բնակիչների միջոցներով ամրացվել է հիմքը, փոխարինվել են փտած տախտակներն ու տանիքը, տեղադրվել են նոր գմբեթներ։ Տաճարը սվաղվել ու ներկվել է, ներսից թարմացվել[3]։
Վերականգնված տաճարը 2010 թվականի հունիսի 22-ին օծել է Ռոստովի և Նովոչերկասի արքեպիսկոպոս Պանտելեիմոնը[3]։
2004 թվականից տաճարի վանահայրն է ավագ երեց Սերգի Յավիցը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Церковь Иоанна Богослова (Верхний Митякин)
- ↑ Студеникин Петр Семенович
- ↑ 3,0 3,1 3,2 «Владыка Пантелеимон освятил храм в хуторе Верхний Митякин». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.