Հովհաննես Մինաս (հոլ.՝ Johannes de Minas, նաև Johannes di Minas) (ծն. թ. անհայտ, Ամասիա - 1768, հունվարի 23, Ամստերդամ), հայ հոգևորական Նիդերլանդներում։

Հովհաննես Մինաս
Ծնվել էանհայտ
Մահացել է1768
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտությունքահանա

1733 թ. Օսմանյան կայսրությունից տեղափոխվել է Նիդերլանդներ, իսկ 1734 թ. մինչև մահը՝ 1768 թ., եղել է Ամստերդամի հայկական եկեղեցու քահանա (եկեղեցին բացվել է 1714 թ. և ծառայում էր Ամստերդամի հայկական համայնքին)։

Հովհաննես Մինասը բնակվում էր Կոնինգստրատ փողոցի 27 հասցեում, որտեղ դեռևս պահպանվում է նրա անունը կրող հայերեն հուշաքար[1]։ Նրա միջոցներով է նաև 1749 թ. ստեղծվել հայկական եկեղեցու հուշաքարը[2]։

Մահվանից հետո աճյունը ամփոփվել է Աուդեկերկ եկեղեցու գերեզմանատանը (տապանաքար հ.444)[3]։ 2008 թ. հունվարի 20-ին այս եկեղեցում կատարվել է նրա հիշատակին նվիրված արարողություն։ Նույն տարի հոլանդացի պատմաբաններ Ռընեյ Բեկիուսը և Վաութ Ուլթեյը հրատարակել են «Ամստերդամի Աուդեկերկի 1661-1808 թթ. հայկական գերեզմանները» գիրքը[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հենկ Օլդեման, Կրոմ Բոմսլոթի հայկական եկեղեցին Archived 2016-03-11 at the Wayback Machine., «Օպնիեյու» ամսաթերթ, 2011 թ., մարտ։ (Հոլանդերեն)
  2. Ռընեյ Բեկիուս, Նիդերլանդների հայ համայնքը դարերի ընթացքում (անգլերեն)
  3. Աուդեկերկ եկեղեցու կայք, «Ամսվա շիրիմը - 2008 թ. մայիս»(չաշխատող հղում) (Հոլանդերեն)
  4. [Նիդերլանդների պատմության թվային մատենագրություն http://www.dbng.nl/results_save.asp?startRecord=1&maximumRecords=10&frmQuery=pica.rel%3D068207166&sortKeys=http:&grouping=&stylesheet=longTitlePresentation.xslt&addHistory=&tab=title(չաշխատող հղում)]