Հովհաննես Մանուկյան (երաժիշտ)

կոմպոզիտոր

Հովհաննես Կոնստանտինի Մանուկյան (հուլիսի 10, 1984(1984-07-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երգեհոնահար։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2007 թվականից), արվեստագիտության թեկնածու (2009), «Հայաստան» համահայկական հիմադրամի հատուկ կրթաթոշակակիր (2005)։

Հովհաննես Մանուկյան
Ծնվել էհուլիսի 10, 1984(1984-07-10)[1] (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Մանուկյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 10-ին Երևանում։ 2006 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիա կոմպոզիցիայի (Էդուարդ Միրզոյանի դասարան) և երգեհոնի (Ա. Ադամյանի դասարան) բաժինները, 2009 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկավարներ՝ Էդուարդ Միրզոյան, Վահագն Ստամբոլցյան). ավարտական աշխատանքը եղել է «Ֆլեյտան XX դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործության մեջ» թեմայով[2]։ 2009-2013 թվականներին աշխատել է Երևանի պետական կոնսերվատորիայում (ասիստենտ)։ 2013 թվականին դարձել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 2016 թվականին՝ Հայ-ամերիկյան կամերային նվագախմբի գլխավոր կլավեսինահար։

Հովհաննես Մանուկյանը հեղինակել է գիտական հոդվածներ, նրա ուսումնասիրությունները վերաբերում են հայ երգեհոնային, նաև ժամանակակից երաժշտությանը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Օվսաննա՜-Օվսաննա՜ բարձյալի որդուն» սոնատ (2004) երգեհոնի համար,
  • «Հայտնություն» (2006) սիմֆոնիկ նվագախմբի համար,
  • «Gloria in Excelsis» (2007) տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար,
  • «Եղիր փառավորված, Տեր մեր Հիսուս Քրիստոս» կոնցերտ-սիմֆոնիաներ (1-ինը՝ թավջութակի, կանանց երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի, 2009, 2-րդը՝ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2010),
  • «Հիսուս Քրիստոսը մեր փրկիչն է» (2009) օկտետ 4 ջութակի, 2 ալտի, թավջութակի և կոնտրաբասի համար,
  • Սաղմոսներ (2009) թավջութակի, դաշնամուրի և ֆոնոգրամի համար,
  • «Երկնային ուղերձ» (1-ինը՝ մենանվագ թավջութակի համար, 2010, 2-րդը՝ մենանվագ գալարափողի համար, 2012),
  • «Նա հարություն է առել» (2011) ջութակի և լարային նվագախմբի համար,
  • «Ես, Հիսուսը, լույսն եմ աշխարհին» (2012) խառը երգչախմբի և դաշնամուրի համար,
  • «Եկեք ինձ մոտ, և դուք կժառանգեք իմ արքայությունը երկնքում» (2013) կոնցերտ մարիմբաֆոնի և լարային նվագախմբի համար,
  • «Արարատից՝ Սիոն» (2015) ջութակի և կամերային նվագախմբի համար,
  • «Իմ նոր Երուսաղեմը» (2014) երգեհոնի համար,
  • «Ալելույա» (2015) ալտ-սաքսոֆոնի և երգեհոնի համար,
  • «Լսեք իմ քայլերը» (2015) մարիմբաֆոնի և դաշնամուրի համար

Մրցանակներ խմբագրել

Միջազգային (Ռուսաստան, Հայաստան) և հանրապետական մրցույթների դափնեկիր է։

  • 2008 – Հայաստանի Հանրապետության Կոմպոզիտորների միության «Արամ Խաչատրյան-100» հուշամեդալկիր,
  • 2008 – «Soli Deo Gloria» միջազգային երգեհոնահարների երկրորդ բաց փառատոնմրցույթ, հատուկ մրցանակ ականավոր երգեհոնահար Ջանլուկա Լիբերտուչիի կողմից` «Օվսաննա՜-Օվսաննա Բարձրյալի Որդուն» երեք մասից բաղկացած սոնատի համար (Մոսկվա),
  • 2011 – Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կողմից հայտարարված «Լավագույն կոմպոզիտորական և երաժշտագիտական ստեղծագործություններ» մրցանակաբաշխության դափնեկիր՝ «Նա հարություն է առե՛լ» ջութակի և լարային նվագախմբի համար գրված ստեղծագործության համար[3]։

Մատենագիտություն խմբագրել

  • Манукян О. Флейта и ее народные прототипы в композиторском творчестве Армении // Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական երրորդ նստաշրջան, նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009, էջ 175-184։
  • Манукян О. Концерт для флейты и камерного оркестра Л.Чаушяна // «Կանթեղ», գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2009, 2(39), էջ 174-179։
  • Манукян О. О флейте // Երաժշտական Հայաստան, Երևան, 2009, 2 (33), էջ 78-80։
  • Մանուկյան Հ.Կ. Հայ երգեհոնային դպրոցի հիմնադիրը. Վահագն Ստամբոլցյան, Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական ութերորդ նստաշրջան, նվիրվում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին (15-17 նոյեմբերի, 2013), Նստաշրջանի նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, էջ 65-72
  • Մանուկյան Հ.Կ. Հովհաննես Չեքիջյանը՝ կոմպոզիտոր, Հովհաննես Չեքիջյան – 85, Գիտական նստաշրջան՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին (26-27 սեպտեմբերի, 2014), Նստաշրջանի նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, էջ 90-95
  • Մանուկյան Հ.Կ. Տիգրան Չուխաճյանը Արևելքի և Արևմուտքի երաժշտական խաչմերուկում, Տիգրան Չուխաճյանի ստեղծագործությունը, Գիտական նստաշրջան (12 դեկտեմբերի, 2014), Նստաշրջանի նյութեր, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015, էջ 165-168

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։