Հովհաննես Հյունքյարպեյենտյան

Հովհաննես Հյունքյարպեյենտյան (Կ. Պոլիս, 1818, նոյեմբերի 25 - Կ. Պոլիս, 1894, դեկտեմբերի 28), բառարանագիր։

Հովհաննես Հյունքյարպեյենտյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1818(1818-11-25)
Մահացել էդեկտեմբերի 28, 1895(1895-12-28) (77 տարեկան)
Մասնագիտությունբառարանագիր
Տիրապետում է լեզուներինհայերեն, հունարեն, լատիներեն, պարսկերեն և թուրքերեն

Կենսագրություն խմբագրել

Բառարանագիր, լեզվաբան։ Սովորել է Կ. Պոլսի Մայր եկեղեցու դպրոցում, եղել է ուսուցիչ, քահանա (1852)։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, թուրքերենին։ Մասնակցել է Աստվածաշնչի խմբագրման աշխատանքներին՝ կատարելով հայերեն թարգմանության և հունարեն բնագրի համեմատությունը։ Հեղինակել է «Ստուգաբանական բառարան հայ լեզուի» (1894) աշխատությունը (Սահակ Մեսրոպյան մրցանակ, 1893), որի վրա աշխատել է երեսուն տարի։ Հյունքյարպեյենտյանը գտնում է, որ առաջին թարգմանիչների ջանքերով հայոց լեզվի մեջ մուտք են գործել բազմաթիվ հունարեն, լատիներեն, պարսկերեն արմատներ, որոնց պատճառով հայերենը դարձել է «արվեստական» լեզու։ Ստուգաբանությունները չունեն գիտական հիմնավորում եւ չեն ենթարկվում լեզվաբանական օրենքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 441