Հոյ նազան
«Հոյ նազան», հայկական շուրջպար, երգ-պար։ Պարի երաժշտական չափը՝ 6/8[1]:
Ստուգաբանություն
խմբագրելԲառացի երգի անունը նշանակում է հոգյակս կամ հոգիս[2]
Բնութագրություն
խմբագրել«Հոյ նազանը» կարող են կատարել ցանկացած թվի զույգերով։ Պարի կատարման ժամանակ պարողները են կանգնում շղթայաձև, այսինքն՝ պարողները, շրջանաձև շարվելով, սկսում են շարժվել տարբեր ուղություններով՝ առաջ, հետ, աջ, ձախ և շուրջպար։ Ձախ ծայրային կուլիսից սովորաբար պարում է մի երիտասարդ-առաջնորդը՝ գենդ-բաշը։ Պարի սկիզբը նշանավորվում է առաջնորդողի ձեռքի թաշկինակի շարժումով։ Պարային տարրերը կատարում է կա՛մ աղջիկը, կա՛մ տղան և աղջիկը միասին։ Պարը ուղեկցվում է ուրախ մթնոլորտով։