Հոմոգենացում հուն․՝ համասեռ մետալուրգիայում, համաձուլվածքներում համասեռ (հոմոգեն) կառուցվածքի ստեղծում՝ կենտրոնացված միկրոանհամասեռությունների վերացման ճանապարհով։ Հոմոգենացման համար համաձուլվածքները ենթարկում են ջերմային մշակման՝ այսպես կոչված դիֆուզիոն կամ հոմոգենացնող թրծաթողման։ Հոմոգենացումը լավացնում է համաձուլվածքների պլաստիկությունը, բարձրացնում մեխանիկական հատկությունների կայունությունը և փոքրացնում նրանց անիզոտրոպությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 540