Հողի պահպանություն
Հողի պահպանություն, բնապահպանական, տնտեսական, կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համալիր՝ հողերի արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից դրանց անհիմն բացառման, էրոզիայից, ճահճացումից, աղակալումից պահպանման, հողի բերրիության վերականգնման և բարձրացման համար։ Հողային իրավունքի նորմերի համաձայն՝ հողի պահպանությունն և արդյունավետ օգտագործումը պետական խնդիրներ են, իսկ հողերի փչացումը պատժվում է օրենքով։ Հողերը քայքայվում են մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության հետևանքով և բնական ճանապարհով։ Հողերի քայքայման հիմնական պատճառներն են էրոզիան, աղակալումը, ճահճացումը, օգտակար հանածոների ոչ խելամիտ արդյունահանումը, քաղաքների, արդյունաբերական ձեռնարկությունների, ճանապարհների և այլ շինարարական օբյեկտների ոչ ճիշտ պլանավորումը, հողերի քիմական աղտոտումը և այլն։
Պայքար էրոզիայի դեմ
խմբագրելՀՀ-ում հողի պահպանությունյան գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին բերրի շերտը դեգրադացումից և հողատարումից։ Հողի պահպանության միջոցառումներից ամենակարևորը հողբարելավումն է (մոտ 30 տեսակ), տարածված Եղանակներից՝ հողածածկումը, ոռոգումը, աղակալած հողերի քիմական լվացումը և այլն։ ՀՀ-ում հողի պահպանությունն իրականացվում է հանրապետական և տարածքային ծրագրերին համապատասխան՝ պետական (համայնքային) բյուջեի միջոցների հաշվին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |