Հողի մորֆոլոգիա, հողագիտության բաժին։ Ուսումնասիրում է հողի կառուցվածքը և արտաքին հատկանիշները՝ գույնը, ստրուկտուրան, մեխանիկական կազմը, նորագոյացումներն ու ներփակները, հողի ընդհանուր և առանձին գենետիկական հորիզոնների հզորությունը, առանձին հորիզոնների միջև փոխանցման բնույթը։ Հողի մորֆոլոգիայի մանրամասն վերլուծությունը կարևոր մեթոդ է հողերի ծագման և բերրիության իմացության, քարտեզների կազմման համար։ Մորֆոլոգիական ուսումնասիրության նյութերը հնարավորություն են տալիս ստանալու հողերի դիագնոստիկայի, դասակարգման, դրանց գյուղատնտեսական գնահատման և հողածածկույթի ստրուկտուրայի հետազոտման համար նոր տվյալներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 534