== Հողերի տարիքը ==

Հողերի առաջացումը տեղի է ունենում ոչ միայն տարածության մեջ, այլ ժամանակի ընթացքում։ Այդ պատճառով հողերի էվոլյուցիայի մեջ մեծ նշանակություն ունի դրանց տարիքը։ Այն ժամանակամիջոցը, որը անցել է տարածքի ծովից ու սառույցից ազատվելու պահից մինչև հողի առաջացման ժամանակակից, ներկա պահը կոչվում է հողի բացարձակ տարիք։ Տափաստանների սևսհողերը պայմանականորեն կարելի է համարել §ծեր¦, իսկ տունդրայի հողերը՝ ամենաերիտասարդը։ Միևնույն ժամանակ սառույցից ու ծովից ազատված տարածքի վրա հողագոյացման պրոցեսը միանման չի ընթանում։ Այդ պատճառով, տարածքի տարբեր մասերում, որոնք ունեն միևնույն բացարձակ տարիք, հողերը գտնվում են զարգացման տարբեր փուլերում։ Միևնույն տարածքի վրա հողերի զարգացման փուլերի տարբերությունը կոչվում է հողի հարաբերական տարիք, որը լավ դիտվում է ռելիեֆի հստակ արտահայտված շրջաններում։ Ձևավորված հողերի վրա շարունակվող հողագոյացման պրոցեսը ուղեկցվում է փոխկապակցված և միմյանց հակառակ ընթացող երևույթներով։ Դրանք են՝ օրգանական նյութի առաջացումն ու քայքայումը, օրգանական ու հանքային միացությունների կենսաբանական կուտակումն ու լվացումը, հանքային նյութերի քայքայումն ու սինթեզը, խոնավության թափանցումն ու ծախսը, հողի մակերևույթի կողմից արեգակնային էներգիայի կլանումն ու անդրադարձումը։

Մարդու գործունեության ազդեցությունը խմբագրել

Բացի բնական գործոններից հաղագոյացման վրա մեծ ազդեցություն է գործում մարդը իր արտադրական գործունեության ընթացքում։ Քաղաքակրթության զարգացման հետ մեծացել է մարդու ազդեցությանը հողի վրա, որը կարող է լինել դրական կամ բացասական։ Անտառահատումները, անասունների արածեցումը, խոպան հողերի հերկումը, արհեստական ջրամբարների կառուցումը, ճահիճների չորացումը, չորային հողերի ոռոգումը, դաշտերի պաշտպանության համար անտառաշերտերի տնկումը, հողի փխրեցումը, պարարտանյութերի կիրառումը մարդու անմիջական կամ երկրորդական միջամտությունն է հողի վրա։ Արտադրության պրոցեսում մարդը կտրուկ փոխում է հողագոյացման բնական պրոցեսը՝ բուսականությունը փոխորինվում է մարդուն անհրաժեշտ տեսակներով, հողերի մի շարք վնասակար հատկություններ վերացվում են գիպս կամ կրանյութեր մտցնելու միջոցով, աղքատ հողերը հարստացվում են հումուսով և պարարտանյութերով, հողերի ջրային ռեժիմը կարգավորվում է, լավանում են հողի ֆիզիկական հատկությունները, ավելանում է բերքատվությունը և այլն։

Միասնական հողագոյացման պրոցեսը խմբագրել

Բույսերի ու կենդանիների, կլիմայի, ռելիեֆի, ժամանակի, մարդկային դործունեության և այլ գործոնների միասնական փոխազդեցության հետևանքով, տարածության մեջ և ժամանակի ընթացքում առաջանում և զարգանում են երկրագնդի վրա գոյություն ունեցող հողերի բազմաթիվ տիպերը, ենթատիպերն ու տարատեսակները։ Որոշակի տարածքի բնական պայմանների տարբերությունների շնորհիվ առաջանում են տարբեր հողային տիպեր՝ կիսաանապատային, սևահողեր, պոդզոլային, ճահճային, տունդրային և այլն, որոնք երկրի վրա զբաղեցնում են որոշակի տարածք։ Վիլյամսը ապացուցեց, որ բնության մեջ գոյություն ունի մեկ ընդհանուր միասնական հողակազմող պրոցես, իսկ հողային հիմնական տիպերն ու բազմաթիվ հողատեսակները այդ պրոցեսի առանձին փուլերն են, զարգացման առանձին շրջանները, և որ, ամեն մի հողային տիպ առաջացել է մեկ ուրիշ տիպից և հետագա զարգացման ընթացքում իր հերթին վեր է ածվելու մի նոր տիպի։ Օրինակ՝ տափաստանների ազդեցության տակ դեպի հյուսիս նահանջող անտառային բուսականությունը իր տեղը զիջում է տափաստանային բուսականությանը, ուժեղանում է չորությունը և անտառային հողը փոխվում է սևահողի։ Այնուհետև, սևահողի մեջ մտնում է Na+ իոնը, վատացնում է սևահողի ֆիզիկական հատկությունները և վերածում այն սոլոնչակի։

Հողի հումուսը խմբագրել

Հումուսը հողի ամենակարևոր բաղադրիչն է։ Այն առաջանում է հողակազմող պրոցեսի ընթացքում, հիմնականում՝ բուսական, մասամբ էլ կենդանական մնացորդների քայքայման միջոցով՝ միկրոօրգանիզների կողմից։ Այն սպիտակուցի նման բարդ, մեծ ատոմային զանգված ունեցող, ազոտով հարուստ նյութ է, որը բացի օրգանական մնացորդների քայքայման նյութերից իր մեջ պարունակում է հումուսին հատուկ թթուներ՝ ֆուլվոթթու և հումինաթթու։ Հումուսի կազի մեջ կարելի է առանձնացնել միացությունների 3 խումբ, որոնք տարբերվում են միմյանցից քանակական և որակական ցուցանիշներով։ 1.Օրգանական մնացորդների քայքայման սկզբնական նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, լիգնին, խեժ և այլն։ Սրանք կազմում են հումուսի ամբողջ զանգվածի 10-15%-ը։ 2. Օրգանական մնացորդների քայքայման անցումային նյութեր՝ ամինաթթուներ, օրգանական թթուներ, սպիրտներ և այլն։ Սրանց քանակը կազմում է հումուսի զանգվածի 5-10%-ը։ 3. Հումուսային միացություններ, որոնք կազմում են հումուսի 80-90%-ը։ Հումինաթթուները ունեն սև երանգ, որոնցկազմի մեջ մտնում են՝ C(52-62%), O2(31-39%), H(2,5-5,8%), N(2,5-5%) և քիչ քանակությամբ մոխրային տարրեր՝ P,S,Fe,AL: Սրանք ջրում անլուծելի են, բայց ալկալիների թույլ լուծույթում հեշտությամբ լուծվում են։ Ֆուլվոթթուները (ֆուլվո՝ դեղին) դեղին և նարնջագույն թթուներ են, որոնք կազմված են՝ C(40-52%), O2(40-48%), H(4-6%), N(2-6%)։ Ֆուլվոթթուները հեշտությամբ լուծվում են ջրի, թթուների ու ալկալիների լուծույթներում։ Ֆուլվոթթուների ջրային լուծույթը խիստ թթվային է և թափանցելով հողի խորքը կարող է քայքայել հողի հանքային մասը՝ պոդզոլացնելով այն, որը նվազեցնում է հողի բերրիությունը։ Դա նկատվում է այն հողերում, որոնք աղքատ են հիմքերով և կալցիումով։ Ընդհակառակը՝ կարբոնատային ապարների վրա առաջացած հողերում ֆուլվոթթուները չեզոքանում են հիմքերով և կուտակվում, դրանով բարձրացնելով հողի բերրիությունը։ Այսպիսով, հումուսային նյութերի այս երկու հիմնական խմբերը, որոնք նման են իրենց ծագումով ու կառուցվածքով, որոշակի պայմաններում կարող են հողի բերրիության վրա տարբեր ազդեցություն գործել։

Հումուսի առաջացման պայմանները խմբագրել

Հողմահարված օրգանական մնացորդների քայքայումը, հումուսի առաջացումն ու նրա կազմը կախված են մի շարք պայմաններից, որոնցից ամենակարևորներն են՝ հողի խոնավությունը, գերմաստիճանը և միկրոօրգանիզմների կազմը։ Աէրոբ քայքայմքն ժամանակ, երբ հողը ունի բավարար խոնավություն (40-60%) և ջեմություն (25-30օ) օրգանական մնացորդների մեծ մասը օքսիդանում է՝ C CO2 , H H2O, N NO3 և այլն։ Այդ պայմաններում հողում առաջանում են ազոտային և հանքային նյութեր, որոնք անհրաժեշտ են բույսերին, բայց հումուս քիչ է կուտակվում։ Օրգանական մնացորդների քայքայման անաէրոբ պրոցեսը առաջանում է հողում խոնավության ավելցուկի դեպքում և դանդաղ է ընթանում։ Այդ պրոցեսը անվանում են փտում, որը բնութագրվում է օրգանական մնացորդների ոչ լրիվ քայքայմամբ։ Պրոցեսը շարունակվելու դեպքում քայքայումը դանդաղում է կամ լրիվ դադարում։ Հումուսի ամենամեծ կուտակում տեղի է ունենեւմ, երբ աէրոբ և անաէրոբ պրոցեսները հաջորդում են միմյանց։ Հումուսի առաջացման ինտենսիվության վրա մեծ ազդեցություն է գործում օրգանական մնացորդների քիմիական կազմը։ Ծառերի օրգանական մնացորդները աէրոբ բակտերիաների համար անբարենպաստ միջավայր են հանդիսանում, այդ պատճառով անտառային ծածկոցի քայքայումը ընթանում է դանդաղ և հիմնականում հողային սունկերի ու ակտինոմիցետների միջոցով և գերակշռում են ֆուլվոթթուները։ Բազմամյա խոտաբույսերի օրգանական մնացորդները՝ դրանց մահացած արմատներն են։ Սպիտակուցով հարուստ, հեշտ լուծվող նյութերը քայքայվում են առաջացնելով հումինային թթուներ։ Ֆուլվոթթուները առավել ակտիվ են պոդզոլացման, իսկ հումինաթթուները՝ ճմացման պրոցեսում։ Հողի վերին շերտում հումուսի պարունակությունը տատանվում է 1;2-ից մինչև 10-12%, աստիճանաբար կամ կտրուկ նվազելով ըստ խորության։ Բույսերի կենսագործունեության համար հումուսը ազոտի և այլ տարրերի կարևոր աղբյուր է։Հողագիտություն