Հայաստանի հողային օրենսգիրքը ընդունվել է 2001 թվականին։ Այդ օրենսգրքով սահմանվել են Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց, համայնքների, պետական հողային սեփականության ձևերը։ Հայաստանի հողային օրենսգիրքը սահմանում է հողային հարաբերությունների պետական կարգավորման կատարելագործման, հողի տնտեսավարման կազմակերպման, իրավական ձևերի զարգացման, հողերի բերրիության, հողօգտագործման արդյունավետության բարձրացման, մարդկանց կյանքի ու առողջության համար բարենպաստ շրջակա բնական միջավայրի պահպանման և բարելավման, հողի նկատմամբ իրավունքների պաշտպանության իրավական հիմքերը՝ ելնելով հողի կարևոր բնապահպանական, տնտեսական ու սոցիալական նշանակությունից, որի շնորհիվ Հայաստանում հողն օգտագործվում և պահպանվում է որպես ժողովրդի կենսագործունեության պայման։ Հողի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը չպետք է վնաս պատճառեն շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը, չպետք է խախտեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը։ Հայաստանի հողային օրենսգիրքը գործող Հայաստանի հողային իրավունքի բաղկացուցիչ մասն է։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 529