Հողագործության և անասնապահության ծագումը Հայկական լեռնաշխարհում

Հողագործության և անասնապահության ծագումը Հայկական լեռնաշխարհի որոշ ցեղեր դեռ քարի դարում, օգտվելով բարենպաստ բնական պայմաններից, հավաքչությունից անցան հողագործության և որսորդությունից՝ կենդանիների ընտելացման։ Դա մի նոր կարևոր քայլ էր բնության դեմ պայքարելու անզորությունից անցնելու դեպի բնության ուժերին իշխելը, որն իր հետևից ի շարք առաջընթաց փոփոխություններ բերեց մարդու կյանքում, նրա աշխարհայացքում, հոգեբանության և հասարակական հարաբերությունների զարգացման մեջ։

Քարի դարի ժամանակ
քարի դարի մնացյալները

Առաջին հողագործների պայքարը բնության դեմ կոպիտ ու պարզ գործիքներով դյուրին չէր, հսկայական ջանքեր էին պետք հողը բրիչով կամ փայտով փորելու, ցողունները կտրելու և աղորիքով տրորելու համար։ Բայց աշխատանքի արգասիլը որպես հատուցում, որոշ չափով ապահովում էր մարդուն։

Առաջին հողագործները ընտելացրին կենդանիների հիմնական տեսակնեդրը, որոնց վայրի նախնիները կային Հայկական լեռնաշխարհում։ Ընտանի կենդանիների բուծման դժվարությամբ են որոշվում։ Այդ հարցերի ուսումնասիրման գլխավոր աղբյուրը կենդանիների ոսկորների մնացորդներն են, սակայն մեծ ժամանակ էր հարկավոր, որպեսզի, վայրի կենդանիների համեմատությամբ, նկատելիորեն փոխվեր ընտանի կենդանիների ոսկրային կազմությունը։ Համենայն դեպս, շատ հովանական է, որ կովը, ոչխարը, այծը և խոզը նեոլիթյան Հայաստանում ընտելացվել են մ.թ.ա VII-VI հաազարամյակներում։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայ Ժողովրդի Պատմություն քրքից.
  • Հեղինակներ։ Աղայան Ժ. Առաքելյան Լ.Ս.