Հոկտեմբերյան կամուրջ (Յարոսլավլ)

Հոկտեմբերյան կամուրջ, ավտոճանապարհային-հետիոտնային կամուրջ Յարոսլավլում՝ Վոլգա գետի վրայով, որը կապում է Հոկտեմբերյան հրապարակը Ուրոչյան փողոցի հետ, Լենինյան և Կիրովյան շրջանները՝ քաղաքի Զավոլժսկի շրջանի, Մոսկվան՝ Վոլոգդայի և Արխանգելսկի հետ։

Հոկտեմբերյան կամուրջ
Հոկտեմբերյան կամուրջ
Երկիր Ռուսաստան
ՏեղանքՅարոսլավլ
Տեսակկամուրջ
Հատում էՎոլգա
Լայնություն18 մետր
Երթևեկելի մասի բարձրությունը ջրից26 մետր
Երթևեկելի գծերի քանակ2 յուրաքանչյուր կողմում =
Շինարարության սկիզբ1961
Բացման տարեթիվ1966
Քարտեզ
Քարտեզ
Հոկտեմբերյան կամուրջ. տեսքը հարավ-արևմուտքից

Գտնվում է Մոսկվայի հարավային նավահանգստից 519,2 կմ հեռավորության վրա՝ Վոլգա և Կոտորոսլ գետերի միացումից 2 կմ վերև։

Պատմություն

խմբագրել

Կամրջի հիմնադրման վայրում քաղաքի կենտրոնական մասի կողմից գտնվել է Պյոտրի և Պավելի եկեղեցին (1691 թվական), որը քանդվել է 1930-ական թվականներին, իսկ մինչև XV դարը՝ Պետրոպավլովյան վանքը (12-րդ դար

Կամուրջը կառուցվել է 1961-1966 թվականներին՝ ժամանակավոր անցամիջոցի փոխարեն, Եվգենի Սերգեևիչ Ուլանովի՝ բալետի արտիստուհի Գալինա Ուլանովայի եղբոր նորարարական ծրագրով։ Ըստ կառուցվածքի՝ երկաթբետոնային կամուրջը հավաքովի դետալներով է՝ ամբողջացված սինթետիկ սոսնձի և կապված պարանների օգնությամբ։

Ըստ այդ ժամանակաշրջանի ավանդույթի՝ կամրջի շահագործման հանձնումը զուգադիպել է Հոկտեմբերյան հեղափոխության հիսունամյակին, այդ պատճառով էլ կամուրջը ստացել է «Հոկտեմբերյան» անվանումը։

Ներկայիս վիճակ

խմբագրել
 
Հոկտեմբերյան կամրջի առաջին թռիչքի վիճակը 2013 թվականի մարտին

Կամուրջն իր կեսդարյա պատմության ընթացքում չորս անգամ վերանորոգվել է։ Վերջին անգամ վերանորոգվել է 2013-2014 թվականներին՝ փոխարինելով ձևախախտված կարերը, ասֆալտբետոնային ծածկը, լուսավորության հենասյուները, բազրիքային ճաղաշարքերը և կառուցվածքի այլ տարրեր[1][2]։ 2013-2014 թվականների ձմռանը բացվել է կամրջի երթևեկությունը, սակայն արագությունը սահմանափակվել է 40 կմ/ժ -ով։ Կամրջի առանցքային գծով տեղադրվել է ժամանակավոր խոչընդոտող պատնեշ։ Երկու փուլով իրականացված վերանորոգման ժամանակ կամրջի վրայով երթևեկությունը թույլատրվել է միայն հասարակական փոխադրամիջոցներին և հրատապ ծառայության ավտոմեքենաներին։ Վերանորոգումն ավարտվել է 2014 թվականի օգոստոսի 30-ին[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Октябрьский мост в Ярославле начнут асфальтировать в ближайшие десять дней
  2. На Октябрьском мосту завершается установка новых перильных ограждений
  3. «В Ярославле завершен капитальный ремонт Октябрьского моста». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել