Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոդ (այլ կիրառումներ)

Հոդ, սպասարկու բառ կամ մասնիկ, որը դրվելով գոյականի վրա, արտահայտում է որոշյալի կամ անորոշի, սեռի, թվի, հոլովի և մի շարք այլ քերականական կարգեր։ Հոդի գործածությունը բնորոշ է գերմանական, ռոմանական լեզուներին, ինչպես նաև հունարենի, հայերենի, հունգարերենի և այլն։ Արդի հայերենում առկայացման (տարորոշման) կարգը ձևավորվում է ը (ն), ս, դ հոդերի միջոցով։ Սրանք դրվելով գոյականի և գոյականաբար գործածված այլ բառերի վրա, ցույց են տալիս որոշյալություն, ստացականություն, դիմորոշություն և ցուցականություն։ Առանձնացվում է նաև մի անորոշ հոդ (մի գիրք)։ Հոդերը լինում են նախադաս (դրվում են գոյականից առաջ) և ետադաս (դրվում են գոյականից հետո)։ Ինդոնեզյան լեզուներում կա հոդի տեսակ, որն անվանվում է ազգակցական հոդ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 507