Հոդոգրաֆ (հունարեն՝ ճանապարհ, շարժում, ուղղություն և գրել, գծել), մեխանիկայում, փոփոխական վեկտորի ծայրակետերի երկրաչափական տեղը ներկայացնող կոր վեկտորի արժեքները ժամանակի տարբեր պահերին տեղադրված են ընդհանուր սկզբնակետից)։ «Հոդոգրաֆ» հասկացությունը տվել է Ուիլյամ Համիլտոնը։ Հոդոգրաֆն ակնբախ երկրաչափական պատկերացում է տալիս վեկտորով պատկերվող ֆիզիկական մեծության ժամանակի ընթացքում փոփոխության և այդ փոփոխության արագության (ունի Հոդոգրաֆի շոշափողի ուղղությունը)մասին։ Օրինակ, կետի արագությունը—>պատկերվում է v փոփոխական վեկտորով։ ժամանակի տարբեր պահերին 0 սկզբնակետից տեղադրելով v վեկտորի արժեքները, կստանանք արագության հոդոգրաֆ, ընդ որում M կետում արագության փոփոարագությունը (w արագացումն այդ կետում) ժամանակի ցանկացած պահին ունի Տ-իուղղությունը Տ-ի համապատասխան M՝ կետում։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 509 CC BY-SA icon 80x15.png