Հոգեկան հատկություններըբնորոշվում են առավել կայունությամբ։ Ընդունված է այստեղ դիտարկել անձի առավել էական հատկությունները, որոնք ապահովվում են մարդու վարքի և գործունեության որոշակի քանակական և որակական մակարդակ։ Այս առանձնահատկությունների զարգացվածության մակարդակը կանխորոշում են մարդու անկրկնելիությունը, նրա անհատականությունը։ Այստեղ ներառված են ուղղվածությունը, ընդունակությունները, խառնվածքը, բնավորությունը։

Հոգեկան ձևավորումները կան տեսաբաններ, ովքեր չեն առանձնացնում որպես առանձին խումբ՝ այն միացնելով հոգեկան առանձնահատկություններին։ Ձևավորումներին վերաբերում են պահանջմունքները, արժեքները, հետաքրքրությունները, հոբբին, իմաստը, դրդապատճառները և այլն։