«Հոբելյանական» մարզադաշտ, ֆուտբոլի և այլ մարզաձևերի համար նախատեսված մարզադաշտ Հայաստանի Հանրապետության Արմավիր քաղաքում։ Բացվել է 1980 թ., Հայաստանի խորհրդայնացման 60- ամյակի տոնակատարությունների ծրագրի ներքո։ Այդ իսկ պատճառով այն կոչվել է «Հոբելյանական»։ Մարզադաշտը կարող է ընդունել 10000 հանդիսական։ Տարողությամբ 3-րդ մեծագույն մարզադաշտն է Հայաստանի Հանրապետությունում։ 1980 թվականից մինչև 2003, մարզադաշտը ծառայել է որպես Հայաստանի առաջնության տարբեր խմբերում հանդես եկող «Արմավիր» թիմի տնային հանդիպումների վայր։

Հոբելյանական մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
Ամբողջական անվանում«Հոբելյանական» մարզադաշտ
ՏեղագրությունԱրմավիր
Երկիր Հայաստան
Հիմնադրված1980
Բացված1980
ՍեփականատերՀՖՖ
Տարողություն10 000
Տնային թիմԱրմավիր
Դաշտի չափսեր105 × 70 մ
Ծածկույթի տեսակըգազոն
Քարտեզ
Քարտեզ
 Jubilee Stadium Վիքիպահեստում

Այժմ մարզադաշտը գտնվում է ծայրահեղ անբարունակ վիճակում, վատ խոտածածկով։ Այն երբեմն գործում է որպես պարապմունքի վայր, Արմավիրի մարզի մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցների համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել