Հոբելյանական կամար (Կազան)

Հոբելյանական կամար (թաթ.՝ Юбилей аркасы, «Կարմիր դարպասներ»), հուշային կառույց, որն ընդգրկված է Կազան քաղաքի Պետրովի անվան այգու համալիրի կազմում։ Ունի հանրապետական նշանակության պատմության և մշակույթի հուշարձանի կարգավիճակ (համաձայն Թաթարստանի նախարարների խորհրդի № 599, 601 որոշման[1]):

Հոբելյանական կամար
Տեսակկամար
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Հիմնադրված է1888
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հոբելյանական կամարը կառուցվել է 1888 թվականին ճարտարապետ Կոտելովի նախագծով[2]։ Կամարի շինարարությունը նվիրված էր Կազանի վառոդի գործարանի 100-ամյակին։ Վերնաճակատին մակագրություն կա «1788 ЛѢТЪ 1888», ինչպես նաև Եկատերինա II-ի (որի իշխանության օրոք հիմնադրվել է գործարանը) և Ալեքսանդր III-ի (որի օրոք կառուցվել է գործարանը) անվանագրերը։ 1988 թվականին կամարը վերակառուցվել է[3]։

Նկարագրություն խմբագրել

Կամարը ստեղծվել է տոնական հաղթական ձևերով կարմիր-սպիտակ գույներով, ինչի պատճառով այն կոչվում է նաև Կարմիր դարպասներ։ Համարվում է Կիրովսկի շրջանի խորհրդանիշերից մեկը։ Կամարի տեսողական շարունակությունը ծառուղին է (այժմ `Բոգատիրյովի փողոց), որը տանում է դեպի գործարան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Перечень объектов культурного наследия (памятников истории культуры) г.Казани». uag.kzn.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  2. «Фотографии Казани. Юбилейная арка (Красные ворота): Общий вид на памятник – kazan.ru». kazan.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  3. Russia, Kazan guide, (2018 թ․ հունիսի 26). «Юбилейная арка (Красные ворота)». www.photokzn.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)