Հնդկաստանի միջուկային սպառազինություն
Հնդկաստանի միջուկային սպառազինությունն իրենից ներկայացնում է Հնդկաստանի միջուկային հրթիռների, դրանց արձակման կայանների, ապահովման այլ միջոցների ամբողջությունը, որը այդ երկրի զինված ուժերի սպառազինության կարևորագույն մասն է կազմում։ Հնդկաստանի՝ միջուկային զենք ունենալու պատճառները երկուսն են՝ Հնդկաստանի հետ ընդհանուր սահման ունեցող և միջուկային գերտերություն Չինաստանից եկող հնարավոր վտանգը և Պակիստանի հետ սուր հակամարտությունը, որը մի քանի անգամ՝ 1947 - 1948, 1965 և 1971 թվականներին վերածվել է զինված լայնամասշտաբ պատերազմի։
Միջուկային էներգետիկայի զարգացումԽմբագրել
1955 թվականին բրիտանական աջակցությամբ սկսվում է հնդկական առաջին ռեակտորի՝ 1 մեգավատտ հզորություն ունեցող «Ապսորա» հետազոտական ռեակտորի կառուցումը։ Նույն թվականի սեպտեմբերին Կանադան համաձայնվեց Հնդկաստանին վաճառել 40 մեգավատտ հզորությամբ հետազոտական ռեակտոր։ Ավելի ուշ, Էյզենհաուերի «Խաղաղ ատոմ» ծրագրի շրջանակներում 1956 թվականին Միացյալ Նահանգները համաձայնվեց այդ ռեակտորի համար Հնդկաստանին տրամադրել 21 տոննա ծանր ջուր։ Այդպիսով ձևավորվեց ռեակտորի անվանումը՝ «Cirus» - Canada-India Reactor, U.S: Ռեակտորն ուներ այնպիսի կառուցվածք, որ իդեալական կերպով համապատասխանում էր ռազմական պլուտոնիում արտադրելուն և ուներ հետազոտական մեծ հնարավորություններ։ Ռեակտորով հնարավոր էր ստանալ այնքան պլոտոնիում, որ տարեկան մեկ կամ երկու ռումբ ստեղծվեր։
Միջուկային զենքի մշակումԽմբագրել
ՓորձարկումԽմբագրել
1974 թվականի մայիսի 18-ին ժամը 08:05-ին Հնդկաստանը իրականացրեց միջուկային զենքի իր առաջին (գաղտնի) միջուկային փորձարկումը, որը ստացավ «Ժպտացող Բուդդա» գործողություն։ Միջուկային զենքի փորձարկման երկրորդ փուլը տեղի է ունեցել 1998 թվականին «Շակտի» գործողություն անվանմամբ։
1990-ական թվականների սկզբին միջազգային հանրության կողմից Հնդկաստանը դասվեց այն երկրների շարքին, որոնք ոչ պաշտոնապես ունեն միջուկային զենք։
Ժպտացող Բուդդա | |
---|---|
Փորձարկում | Smiling Buddha |
Ժամանակ | 8:05 1974 թվականի մայիսի 18, ժամը 08:05 (IST) |
Վայր | Պոկհրան, Թար անապատ, Ռաջաստան 27.095 հս. լ., 71.752 ար. ե. |
Պայթյունի տեսակ | ստորգետնյա, −107 մ |
Լիցք | 8 կտ (12-13 կտ հայտարարվել է) |
Shakti I, ջերմամիջուկային լրացումով առաջնային լիցքով երկաստիճան ջերմամիջուկային սարք, որը նախատեսված է 45 կիլոտոն հզորությամբ թեստային լիցքով հրթիռների համար։ Առավելագույն լիցքը 200 կիլոտոն է։
Shakti | |
---|---|
Փորձարկում | Shakti I |
Ժամանակ | 1998 թվականի մայիսի 11, ժամը 15:47:07 (IST), 10:17:07 UCT (տեղական ժամանակով), 10:13:42 UCT (USGS) |
Վայր | Պոկհրան, 27.0716 հս.լ., 71.7612 ար. ե., |
Պայթյունի տեսակ | Ստորգետնյա, 200 մետրից ցածր |
Լիցք | 30 կտ (22-30 կտ հնարավոր միջակայք; 43-45 կտ հայտարարվել է) |
Shakti II, թեթև մարտավարական ռումբ/մարտագլխիկ, որը նախատեսված է 12 կիլոտոնի համար։
Shakti | |
---|---|
Փորձարկում | Shakti II |
Ժամանակ | 1998 թվականի մայիսի 11, ժամը 15:47:07 (IST), 10:17:07 UCT (տեղական ժամանակ), 10:13:42 UCT (USGS) |
Վայր | Պոկհրան, 27.0716 հս.լ., 71.7612 ար.ե. |
Պայթյունի տեսակ | Ստորգետնյա, 150 մետրից ցածր |
Լիցք | 12 կտ |
Shakti III, հետազոտական բաժանիչ լիցք, որը, ըստ հայտարարության, պատրաստված է ռեակտորային պլոտոնիումից։ Հնարավոր է առանց ջերմամիջուկային վառելիքի ծրագիր՝ նախատեսված 0,3 կտ հաշվարկված լիցքով։
Shakti | |
---|---|
Փորձարկում | Shakti III |
Ժամանակ | 1998 թվականի մայիսի 11, ժամը (IST), 10:17:07 UCT (տեղական ժամանակ), 10:13:42 UCT (USGS) |
Վայր | Պոկհրան, 27.0716 հս.լ., 71.7612 ար.ե. |
Պայթյունի տեսակ | Ստորգետնյա |
Լիցք | 0.3 կտ |
- Shakti IV 0.5 կտ հետազոտական արտադրանք
- Shakti V 0.2 կտ հետազոտական արտադրանք
Shakti | |
---|---|
Փորձարկում | Shakti IV և V |
Ժամանակ | 1998 թվականի մայիսի 13, ժամը 12:21 (IST), 1998 թվականի մայիսի 13, ժամը (UCT) |
Վայր | Պոկհրան, 27.0716 հս.լ., 71.7612 ար.ե. |
Պայթյունի տեսակ | Երկու պայթյուն, երկուսն էլ ոչ շատ խորը, |
Լիցք | յուրաքանչյուրը 0.1 կտ (0.5 կտ և 0.3 կտ հայտարարված) |
Shakti VI Չի հավաքվել
Ըստ փորձագետների գնահատականների՝ ներկա դրությամբ Հնդկաստանը ունի մարտական պատրաստության վիճակում գտնվող 90-ից 110 միջուկային մարտագլխիկ, ինչպես նաև որոշակի քանակի պատրաստի բաղադրիչներ, որը բավարար է 50-ից 90 միջուկային մարտագլխիկ հավաքելու համար։
Արձակման միջոցներԽմբագրել
Հնդկաստանի միջուկային լիցքով մարտագլխիկների արձակման հիմնական միջոցներն են
- «Ագնի-I» կարճ հեռավորության բալիստիկ հրթիռ (700 կմ),
- «Ագնի-II» միջին հեռավորության բալիստիկ հրթիռ (2500 կմ),
- «Ագնի-III» միջին հեռավորության բալիստիկ հրթիռ (3500 կմ),
- «Ագնի-IV» և «Ագնի-V» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ (4000 կմ) և (~8000 կմ),
- «Արիհանտ» սուզանավերի K-15 «Սագարիկա» ստորջրյա արձակման հրթիռ։
Տես նաևԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- Nuclear Notebook: India’s nuclear forces, 2005. Archived 2006-09-28 at the Wayback Machine.(անգլ.)
- Indian Nuclear Weapons program(անգլ.)
- Nuclear Files.org(անգլ.)
- Nuclear Files.org(անգլ.)
- Missile testing ranges of India.(անգլ.)
- Video interviews taken at the 2008 NPT PrepCom on the United States-India Peaceful Atomic Energy Cooperation Act. Archived 2008-05-11 at the Wayback Machine.(անգլ.)
- Первое индийское ядерное испытание.(ռուս.)