Հնագիտական պեղումները Հայաստանում

«Հնագիտական պեղումները Հայաստանում», մատենաշար։

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսնում Երևանում (հ. 1–25…, 1950–2012…): Հրատարակում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Ունի խմբագրակազմ։

Հատորներում ընդգրկված են առանձին նշանավոր հուշարձանների պեղումների արդյունքներին նվիրված հաշվետվություններ և ուսումնասիրություններ։ Ուշագրավ են Բ. Առաքելյանի «Գառնի II: Անտիկ ժամանակաշրջան» (1957) և «Արտաշատ I, 1970–1977 թթ. պեղումների հիմնական արդյունքները» (ռուս., 1982), Է. Խանզադյանի «Գառնի IV, 1949–1966 թթ. պեղումների արդյունքները» (1969), Ա. Քալանթարյանի «Դվին I: Կենտրոնական թաղամասի պեղումները (1964–1970 թթ.)» (1976), Ժ. Խաչատրյանի «Անտիկ դամբարանադաշտ» (ռուս., 1976) և «Անտիկ դամբարանադաշտեր (1971–1977 թթ. պեղումները)» (1981), Կ. Ղաֆադարյանի և Ա. Քալանթարյանի «Դվին քաղաքը և նրա պեղումները (1973–1980 թթ.)» (2002), Գ. Թումանյանի «Ագարակ I: Վաղբրոնզեդարյան բնակավայրը (2001–2008 թթ. պեղումների արդյունքները)» (2012) և այլ աշխատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։