Հյուրն ու տանտերը (վրացերեն՝ სტუმარ-მასპინძელი), վրացի գրող և բանաստեղծ Վաժա Փշավելայի էպիկական պոեմը։ Առաջին անգամ հրատարակվել է Թբիլիսիում 1893 թվականին։ Հեղինակը նշում է, որ պոեմը հիմնված է իրական այն պատմության վրա, թե ինչպես է համայնքը սպանել թշնամուն նրա իսկ զոհի գերեզմանի վրա, սակայն նա մեռել է ազատ և մյուս կյանքում չի դարձել իր զոհի ծառան, քանի որ մինչև վերջին վայրկյանը պահպանել է ոգու արիությունն ու անսասանությունը[1]:

Հյուրն ու տանտերը
վրացերեն՝ სტუმარ-მასპინძელი
Gigo Gabashvili. Shatili.jpg
Խևսուրական Շատիլ գյուղը, որ պատկերված է պոեմում
Տեսակբանաստեղծություն
Ժանրէպիկական պոեմ
ՀեղինակՎաժա Փշավելա
ԵրկիրՎրաստան
Բնագիր լեզուվրացերեն
Գրվել է1893
Հրատարակություն1893

Պոեմը թարգմանվել է մի շարք լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և իտալերեն։

«Հյուրն ու տանտերը» և «Ալուդա Քեթելաուրին» պոեմների հիման վրա վրացի կինոռեժիսոր Թենգիզ Աբուլաձեն 1967 թվականին նկարահանել է «Աղոթք» ֆիլմը։

ՍյուժեԽմբագրել

Հայրենի գյուղի մոտակայքում քիստին որսորդ Ջոքոլան հանդիպում է անծանոթ մի մարդու, ով ներկայանում է որպես Նունուա։ Խոսակցության ընթացքում Ջոքոլան նրան հրավիրում է գիշերելու իր տանը։ Իրականում նրան հանդիպել է խևսուր Զվիադաուրին, ով քիստինների ոխերիմ թշնամին է և, ինչպես պարզվում է հետագայում, անգամ սպանել է Ջոքոլայի հարազատ եղբորը։ Որսորդները գնում են Ջոքոլայի տուն, որտեղ վերջինիս կինը սեղան է պատրաստում նրանց համար։ Գիշերը Ջոքոլայի համագյուղացիները, իմանալով հյուրի մասին, գնում են նրա տուն ու բռնում Զվիադաուրիին։ Ջոքոլան դաշույնը ձեռքին դեմ է դուրս գալիս նրանց ու համագյուղացիների խոսքերին պատասխանում, թե մինչ նա իր տանը հյուր է, նրան ոչ ոք չի կարող կպչել։ Հակադրվում են երկու ադաթներ՝ հյուրասիրության օրենքն ու արյան վրեժի ավանդույթը[1]: Տանտերը նույնիսկ սպանումէ համագյուղացիներից մեկին, ով անպատվել էր նրան։ Ջոքոլային ծեծում են ու թողնում կապված, իսկ Զվիադաուրիին տանում են գերեզմանատուն, որպեսզի սպանեն այն գյուղացու շիրիմի վրա, ում ինքն էր սպանել։ Զվիադաուրին մինչև վերջին շունչը հրաժարվում է զղջման խոսքեր ասել, այդ պատճառով էլ մեռնում է որպես ազատ խևսուր։ Երբ բոլորը հեռանում են, Ջոքոլայի կինը՝ Ագազան, ողբում է նրա մահը, ինչի մասին իմանալուց հետո Ջոքոլան չի մեղադրում նրան։

Խևսուրները, իմանալով Զվիադաուրիի մահվան մասին, գնում են նրա մարմինը բերելու, որպեսզի հողին հանձնեն։ Գյուղի մոտ բախում է տեղի ունենում Քիստինների ու խևսուրների միջև։ Ջոքոլան արիաբար կռվում է իր համագյուղացիների շարքում ու զոհվում մարտում։ Խևսուրներին, այնուամենայնիվ, հաջողվում է տանել իրենց ընկերոջ դին։ Համագյուղացիները հրաժարվում են հողին հանձնել Ջոքոլայի դին՝ հիշելով, որ նա ընդդիմացել է համայնքին։ Ագազան ողբում է ամուսնու մահը։ Ագազա, ով նույնպես արժանանում է համագյուղացիների անբարյացակամ վերաբերմունքին, ինքնասպան է լինում՝ նետվելով գետը։

Պոեմն ավարտվում է լեգենդով, որ պատմում է, թե գիշերները Զվիադաուրիի ու Ջոքոլայի հոգիները կրկին հանդիպում են խարույկի մոտ ու զրուցում որպես ընկերներ, իսկ Ագազան նրանց համար ճաշ է պատրաստում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Аида Абуашвили Высший прорыв к человечности // Вопросы литературы. — 1996. — № 6.

Արտաքին հղումներԽմբագրել