Հյուրանոց Պոկրովսկիե դարպասի մոտ

Հյուրանոց Պոկրովսկիե դարպասի մոտ (ռուս.՝ Гостиница у Покровских ворот), նախկին հյուրանոց Մոսկվայում, Պոկրովսկիե դարպասի մոտ։ Գտնվում է Կենտրոնական վարչական շրջանի Բասմաննի շրջանում։ Հասցեն` Պոկրովկա փողոց, տուն 17, շինություն 1 և տուն 16։ Շենքը պահպանվում է որպես մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ (գրանցման համար` 7737570000)[1]։

Museum Silhouette.svg
Հյուրանոց Պոկրովսկիե դարպասի մոտ
Moscow, Pokrovka 15,17.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

ՊատմությունԽմբագրել

Պոկրովսկիե դարպաս անվանումը գալիս է Սպիտակ քաղաքի պատմությունից, այն կառուցվել է XVI դարում[2]։

Երկու հարյուր տարի հետո Սպիտակ քաղաքի պատերը սկսել են փլուզվել, և բնակիչներն այն բաժան-բաժան են արել աղյուսների։ 1764 թվականին պատն ամբողջությամբ քանդել են։ Նրա փոխարեն կառուցել են բուլվարներ և հրապարակներ[2]։

Պավել I կայսրի հրամանով XIX դարի սկզբին Սպիտակ քաղաքի տեղում կառուցվել են երկհարկանի հյուրանոցներ[2]։

1805-1825 թվականներին կառուցվել է հյուրանոց Պոկրովկա փողոց, թիվ 17 հասցեով։ Հովանավորը եղել է վաճառականուհի Գուսևան, որը ձեռք է բերել Չիստոպրուդնի բուլվարի և Պոկրովկայի միջև ընկած տարածքը։ Կրպակները և խանութները զբաղեցրել են առաջին հարկը[2]։

XX դարում հյուրանոցային շենքերի մեծ մասը քանդվել է։ Սակայն մնացել է երկուսը Պոկրովսկիե դարպասի մոտ[2]։

1937 թվականի հունվարին պատին փակցվել է «Ամրապնդում ենք ԽՍՀՄ պաշտպանությունը» նշանը. դա նշանակում էր, որ բոլոր բնակիչներն ունեին «Պատրաստ եմ հակաօդային և հակաքիմիական պաշտպանությանը» I աստիճանի նշանը[2]։

2015 թվականի տվյալներով` թիվ 17 շենքը վարձակալությամբ տրվում էր В կարգի գրասենյակներին[3]։

ՃարտարապետությունԽմբագրել

Շատերը կարծում են, որ ճարտարապետն է Վասիլի Ստասովը, ուստի շենքերը նույնպես անվանում են «ստասովյան» հյուրանոցներ։ Թեև դրա պաշտոնական հաստատումը չի եղել[2]։

Հյուրանոցները կառուցվել են դեմ-դիմաց[2]։

Տուն 17 հասցեի հյուրանոցը գտնվում է Չիստոպրուդնի բուլվարի ճակատում և ունի ներքին բակով քառանկյունի տեսք[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Гостиница у Покровских ворот»։ Վերցված է 2018 Հունիս 14 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Узнай Москву» (ռուսերեն)։ Վերցված է 2015-04-01 
  3. «Покровка дом 17» (ռուսերեն)։ Վերցված է 2015-04-01 

Արտաքին հղումներԽմբագրել