Հյուրանոցի ուրվականը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հյուրանոցի ուրվականը (անգլ.՝ Message in a Haunted Mansion), Նենսի Դրյու խաղաշարքի երրորդ խաղն է, որը արտադրվել է Her Interactive ընկերության կողմից և նախատեսված է Microsoft Windows համակարգի համար։ Այն դուրս է եկել 2000 թվականի նոյեմբերի մեկին։ Խաղը նախատեսված է մեկ խաղացողի համար։ Գլխավոր հերոսուհին երիտասարդ դետեկտիվ Նենսի Դրյուն է։ Ինչպես մյուս խաղերում այստեղ նույնպես խաղացողը կարող է ընտրել «ավագ դետեկտիվ» և «կրտսեր դետեկտիվ» ձևերից որևէ մեկը։
Սյուժե խմբագրել
Նենսի Դրյուի մտերիմներից մեկը՝ Ռոզա Գրինը, նրան հրավիրում է Սան Ֆրանցիսկո։ Գրինը հյուրանոցի տիրուհի է և նրան անհնագստացնում են հյուրանոցում ներկա առեղծվածային հյուրերը՝ հյուրանոցի նախկին տերերի հոգիները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց հյուրանոցը անցնի մեկ այլ տիրոջ ձեռքը։ Նենսին պետք է գտնի այս ոչ մարդկային գաղտնիքը։
Հերոսները խմբագրել
- Նենսի Դրյու - տասնութամյա երիտասարդ դետեկտիվ, ով պետք է կարողանա գտնել, թե իրականում ինչ է կատարվում և դրանում է ովքեր են մեղավոր։
- Ռոզա Գրին - Ռոզան Նենսիի տնային տնտեսուհի Հաննա Գրուենի ծանոթուհին է, ով ունի վաղեմի մի հյուրանոց։ Նա հրավիրում է Նենսիին Սան Ֆրանցիսկո, որպեսզի այս վերջինը կարողա հասկանալ, թե իրականում հյուրանոցում ինչ է կատարվում է և ինչն է խանգարում նոր տիրուհուն վեջնականապես բացել և աշխատացնել հյուրանոցը։
- Եբբի Սիդերիս - Ռոզա Գրինի ընկերուհին, ով նրան օգնում է հյուրանոցային աշխատանքում։ Եբբին մեծ հետաքրքություն ունի հոգիների հանդեպ և նա հավատացած է, որ հյուրանոցում իսկապես ապրում են նախկին տերերի հոգիները։
- Չարլի Մերֆի - նա օգնում է Ռոզա Գրինին հյուրանոցը նորացնելու գործում։ Նա երիտասարդ և հաճելի տղա է և նոր է տեղափոխվել Սան Ֆրանցիսկո Իովա նահանգից։ Սովորում է պատմության բաժնում։ Նա շատ անհանգստանում է, երբ Նենսին նրան հուրանոցում կատարվող տարօրինակ իրադարձությունների մասին հարցեր է տալիս։
- Լուի Շանդլեր - նա հին ժամանակաշրջանի իրերով է զբաղվում և գլխավորում է "Շանդլեր Ինթերիորզ" կազմակերպությունը։ Ռոզան նրան թույլ է տալիս ժամանակավոր օգտագործել հյուրանոցի գրադարանը տեղեկություններ ձեռք բերելու նպատակով։ Լուին հավատացնում է, որ ոչինչ չգիտի հյուրանոցի անցյալի մասին։
Հեռախոսային կերպարներ խմբագրել
- Հաննա Գրուեն - Նենսիի տնային տնտեսուհին, ում միջոցով էլ Նենսին ճանաչում է Ռոզա Գրինին։ Նենսին նրա հետ խուսում է հեռախոսով և տեղյակ պահում կատարվող իրադարձությունների մասին։
- Բեսս Մարվին - Նենսիի մոտիկ ընկերուհին, ով նրան հեռախոսով խորհուրդներ է տալիս։
- Ջորջի Ֆեյն - Բեսսի զարմուհին և Նենսիի մոտիկ ընկերուհին, ով նույնպես նրան խորհուրդներ է տալիս։
- Էմիլի Ֆոքսվորթ - Նենսիի վաղեմի ծանոթներից մեկը, ով քաջատեղյակ է տվյալ հյուրանոցից և Նենսիին տալիս է տարբեր տեղեկություններ։
Հնչյունավորում խմբագրել
- Նենսի Դրյու - Լանի Մինելլա
- Ռոզա Գրին - Ջանիս Փեիջ
- Էբբի Սիբերիս - Վալերի Մոսլի
- Չարլի Մերֆի - Սքոթ Քարթի
- Լուի Շանդլեր - Բրայան Հարգուս
- Հաննա Գրուեն - Մայա ՄակՔարթի
- Էմիլի Ֆոքսվորթ - Շաննոն Քիփ
- Բեսս Մարվին - Քեթի Դենի
- Ջորջի Ֆեյն - Լինդսեյ Նյուման