Հյուսվածազարդ, հյուսածո մոտիվներից կազմված զարդատեսակ։ Ակունքները շումերական արվեստում են։ Ինքնուրույն թե երկրաչափական, կենդանական կամ բուսական մոտիվների հետ համակցված՝ այն տարածվել է վաղ քրիստոնեական շրջանում՝ մերովինգյան հնություններում, ղպտիական, հայկական, վրացական, իռլանդական պատկերաքանդակներում, ձեռագրերում և դաջածո զարդերում։ Հյուսվածազարդն իր տարատեսակներով (հյուսածո, շարահյուսք, ժապավենազարդ, հանգուցազարդ, ցանցկեն և այլն) հանդիպում է հայ ճարտարապետության (օրինակ, Զվարթնոց, Նորավանք ևն), մանրանկարչության մեջ, խաչքարերում, դաջածո զարդերում և այլն։ Հյուսվածազարդը կիրառվում է նաև արդի արվեստում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 456