Հյուսիսային քամի (նկար, Ուոթերհաուս)

«Հյուսիսային քամի»[1] կամ «Բորեաս» (անգլ.՝ Boreas), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1903 թվականին։ Գտնվում է մասնավոր հավաքածուում։

Picto infobox artiste.png
Հյուսիսային քամի
Boreas.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս
տարի1903
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ
հավաքածուանհայտ
կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Boreas by John William Waterhouse Վիքիպահեստում

ՆկարագրությունԽմբագրել

Նկարը կոչվում է «Բորեաս» («Հյուսիսային քամի»)՝ ի պատիվ հին հունական դիցաբանությունում հյուսիսային քամու աստված Բորեասին։ Կտավում պատկերված է երիտասարդ աղջիկ, որը գնում է ընդդեմ ուժեղ քամու հոսանքի։ Թագավորական ակադեմիայի 1904 թվականի գրաքննության մեջ նկարի սյուժեն նկարագրվում է հետևյալ կերպ.

  Ծածանող քամու տակ մոխրագույն և կապույտ հագուստներով աղջիկը անցնում է գարնանային բնատեսարանով, որն առանձնանում է վարդագույն ծաղիկներով և նարցիսներով[2]։  

ՊատմությունԽմբագրել

1904 թվականից հետո նկարի գտնվելու վայրն անհայտ էր 90 տարի, և նույնիսկ 1989 թվականի Ուոթերհաուսի կենսագրության մեջ նկարը համարվել է «կորած»։ Երբ նկարը 1990-ական թվականների կեսերին վաճառքի է դրվել, դա մեծ աղմուկ է առաջացրել արվեստասեր հասարակության շրջանում։ Նկարի արժեքը աճուրդում հասել է Ուոթերհաուսի կտավների՝ այդ ժամանակների համար ռեկորդային գնի՝ կազմելով £848 500 ֆունտ ստեռլինգ ($1 294 000)[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Северный ветер. Джон Уильям Уотерхаус (1849-1917)»։ gallerix.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-28 
  2. 2,0 2,1 «Boreas»։ jwwaterhouse.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-13-ին 

Արտաքին հղումներԽմբագրել

  • «Boreas»։ john-william-waterhouse.com (անգլերեն)։ Վերցված է 2020-10-16